Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 290կմ երկարությամբ պատ է կառուցում
Կիսվել
Կիսվել
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին արդեն կառուցել է նախատեսվող պատի կեսը, որի օգնությամբ մտադիր է պաշտպանել իրսահմանը: Տվյալ պահին արդեն կառուցված է 290 կմ հատվածը:
Սահմանի երկայնքով ձգվող պատը երեք մետր բարձրություն ունի և փշալարով է պատված:
Ինչպես Anadolu գործակալությանը հայտնել է Թուրքիայի բնակարանային շինարարության զարգացման վարչության պետ ԷրգյունԹուրանը, ընդհանուր առմամբ Սիրիայի հետ մոդուլային պատի երկարությունը 511կմ է լինելու, այն կառուցվելու է 6 սահմանամերձբնակավայրերում:
Նրա խոսքով՝ պատի կառուցվածքը դրա ապամոնտաժման հնարավորություն է նախատեսում այն դեպքում, երբ անվտանգության հետ կապված իրավիճակը բարելավվի: