Նրա ամենահայտնի աշխատանքը թագուհի Թամարի արձանն է: Դա Վրաստանում Թամար թագուհու առաջին արձանն է: Այն տեղադրվել է 19 տարի առաջ Ախալցխա քաղաքում: 4մ բարձրություն ունեցող արձանը կերտելու համար վարպետը 78 տոննա քար է օգտագործել: Լուսանկարը՝ Մալխազ Բերձենիշվիլիի, JAMnews
Բորիս Պայչաձեի բրոնզե արձանը, որը տեղադրված է «Դինամո Արենայի» դիմաց, նույնպես այս արվեստանոցում է ստեղծվել: Ինչպես նաև Ֆուտբոլի ակադեմիայի պատին Վիտալի Դարասելիայի բարձրաքանդակը, սամբոյի աշխարհի չեմպիոն Արչիլ Չոխելիի հուշարձանը: Իվանեն շատ է սիրում սպորտը: Լուսանկարը՝ Մալխազ Բերձենիշվիլիի, JAMnews
2008թ-ին զոհված մարտիկներին նվիրված աշխատանքն Իվանեն տեղադրել է իր տան մոտ գտնվող պուրակում: Հեղինակն այն անվանել է «Ամիրան»: Այն պատկերում է երկգլխանի արծվի և գամված Ամիրանին: Լուսանկարը՝ Մալխազ Բերձենիշվիլիի, JAMnews