«eXtreme 2016»-ը ամենագնացների՝ մեքենաների և մարդկանց մրցաշար է: Մրցաշարի երկրորդ փուլը նոր է ավարտվել Ախալքալաքում:
«Դա ուժեղ դրայվ էր: Պարզվեց, որ այս քաղաքոմ ավտոսիրահարները շատ են, հազարավոր մարդիկ էլ եկել էին դիտելու և երկրպագելու: Մենք շատ ոգևորված ենք, այժմ Վրաստանի առաջնության փուլերից մեկը միշտ Ախալքալաքում է անցկացվելու», — ասում է Վրաստանի «Off-Road»ֆեդերացիայի նախագահ Դավիթ Սոսելիան:
Մրցաշարին 19 մարզիկ էր մասնակցում՝ Վրաստանից, Հայաստանից ու Ադրբեջանից: