Երևանում բացվել է ուղեղային կաթված ունեցող երեխաների համար նախատեսված կենտրոն
Կիսվել
Կիսվել
«Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնը նախատեսված է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների համար: Ծնողները կկարողանան ստանալ հոգեբանի խորհրդատվություն և մասնակցել տարբեր սեմինարների և դասընթացների:
«Երազի տուն» կենտրոնը ստեղծվել էր դեռ 2014 թ.-ին, սակայն այն ժամանակ ամսական կարող էր օժանդակել միայն 15 երեխայի: Այժմ այն վերակառուցվել է Երևանի քաղաքապետարանի, «Հայ մայրեր» ՀԿ-ի, մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով և կկարողանա սպասարկել ավելի քան 260 շահառուների: