Առավոտյան ժամը 07։00-ից Երևանի Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում սկսել էին հավաքվել «գունազարդ վազքի» մասնակիցները։ Այն արդեն երկրոդ տարին է, ինչ կազմակերպվում է «Run Armenia» նախագծի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Չնայած Երևանյան վազքին կարելի էր մասնակցել 14 տարին լրացածներին, շատ ծնողներ իրենց երեխաների հետ էին վազում՝ գունավոր տրամադրություն ապահովելով մանուկներին։
08։30 Գունավոր վազորդները սկսեցին նախավարժանքը
09։00 Տրվեց Երևանյան գունազարդ վազքի մեկնարկը
Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա լցնում էին գունավոր անվնաս փոշեներկեր, ինչի արդյունքում, արդեն «ֆինիշի» մոտ, մասնակիցները պարզապես չէին կարողանում ճանաչել իրենց ընկերներին։
10։10 Վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները պարգևատրվեցին
10։20 Սկսվեց երաժշտական «հրավառությունը»
Գունավոր միջոցառման նպատակը երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն ու վազքի մշակույթը ներարկելն է։
Այս տարի բացի բարձր տրամադրություն ստեղծելուց միջոցառումը ուղղված էր օգնելու Գյումրու անօթևան ընտանիքներին՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար: Մասնակցության ամբողջ հասույթն օգտագործվելու է այդ նպատակով։