Գուդաուրիում ծեծել են ռուս պարապլաներիստների
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Գուդաուրիի Դաբա բնակավայրի 4 բնակչի Ռուսաստանի քաղաքացիների խմբակային ծեծի ենթարկելու և նրանց գույքը փչացնելու համար:
Ձերբակալվածները մեղադրվում են ՌԴ քաղաքացիներ Ֆյոդոր Չելիշովին և Սերգեյ Դեմենտևին ծեծի ենթարկելու համար: Բժիշկների խոսքով՝ Չելիշովն ուղեղի ցնցում է ստացել, կոտրվել է քիթը: Նա հիվանդանոցում է: Ձերբակալվածները կոտրել են Դեմենտևի մեքենան:
ՆԳՆ տվյալներով՝ ռուս և վրացի պարապլաներիստների միջև հունիսի 9-ին տեղի ունեցած կռվին նախորդել է ռուս և ուկրաինացի պարապլաներիստների միջև հունիս 8-ին տեղի ունեցած կոնֆլիկտը: Ուկրաինացիների դժգոհությունն է առաջացրել այն հանգամանքը, որ վրացի պարապլաներիստները պատահաբար հայտնվել են նրանց վարձակալած տարածքում: Իսկ Դեմենտևն ու Չելիշովն իրենց ուրաինացի գործընկերների հետ են եղել: Սոցցանցերում տարածվել է ծեծկռտուքի տեսագրությունը՝ որը նկարահանել է տուժածների ավտոմեքենայի տեսագրանցող սարքը:
გუდაურში ათობით ადგილობრივმა რუსი პარაპლანისტი სცემა
შინაგან საქმეთა სამინისტროს ინფორმაციით, ყაზბეგის რაიონის დაბა გუდაურში კონფლიქტი მოხდა ქართველ პარაპლანით მფრინავებსა და რუსეთის და უკრანის მოქალაქეებისგან დაკომპლექტებულ მფრინავთა ჯგუფს შორის. სოციალურ ქსელში გავრცელებული ვიდეოდან ჩანს, რომ ქართველი პარაპლანისტები ერთ-ერთ პირს, ფიოდორ ჩელიშევს ფიზიკურად გაუსწორდნენ.👉 უფრო ვრცლად წაიკითხეთ აქ: http://reginfo.ge/people/item/7590-gudaurshi-atobit-adgilobrivma-rusi-paraplanisti-sastikad-zema[ვიდეოს რადიკ მამედოვი ავრცელებს]Posted by რეგინფო / Reginfo.ge on შაბათი, 09 ივნისი, 2018
Վրացի պարապլաներիստների ձերբակալությունը տեղի բնակիչների դժգոհությունն է առաջացրել:
Ըստ «Ռեգինֆոյի» տվյալների՝ մեկ ժամվա ընթացքում նրանք արգելափակել են Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Ակցիայի մասնակիցները ռուս և ուկրաինացի պարապլաներիստներին մեղադրում են սադրանքի համար:
«Մեր տղաներն իրենց պատիվն են պահել: Նախօրեին ռուսները կոնֆլիկտի սրացման էին գնացել: Մերոնք պատասխանել են: Այդ ամենի տեսագրությունը կա: Ֆյոդոր Չելիշովը թռիչքի ժամանակ, չնայած վրացի ոստիկանների նախազգուշացմանը, հասել է այն վայր, որտեղ հավաքվել էին վրացիները, և վերևից բալոնով սկսել է նրանց վրա ինչ-որ նյութ փչել, ինչին էլ, բնականաբար, արձագանքել են մեր պարապլաներիստները: Այդ ամենը տեսագրված է», — հունիսի 10-ին «Ռեգինֆոյին» հայտարարել է Վակո Զակաիձեն՝ ակցիայի մասնակիցներից մեկը:
Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն ապաարգելափակվել է այն բանից հետո, երբ տեղի բնակիչները ստացել են Մծխեթա-Մթիանեթիի ոստիկանական բաժանմունքի պետ Դիմիտրի Զուրաբիշվիլիի հավաստիացումներն առ այն, որ բոլոր ձերբակալվածները 48 ժամվա ընթացքում գրավով ազատ կարձակվեն կամ թեթև պատիժ կստանան: