Կախարդությունների բիզնեսը՝ ադրբեջանական ձևով
Բախտագուշակների ու հեքիմների ծառայութկունները այնքան պահանջված են Ադրբեջանում, որ նրանցից շատերը ընտանիք են պահում դրանով: Մենք փորձել ենք պարզել, թե ինչես է դա նրանց հաջողվում:
Ե
թե վերցնենք աբողջ «օկուլտային շուկան» ընդհանուր առմամբ, Ադրբեջանում գոյություն ունի երեք ուղղություն: Դրանք իրարից տարբերվում են այն խնդիրներով, որոնք խոստանում են լուծել իրենց ակցելուների համար:
[yes_list]
- «բժշկական» մոգություն, որը բուժում է հիվանդությունները;
- «սև մոգություն», որը հազար ու մի մեթոդ է առաջարկում ձեզ նեղացնողին գերեզման ուղարկելու համար՝ ինչպես ձեռքի տակ եղած միջոցներով, այնպես էլ պրոֆեսիոնալին «պատվիրելու» միջոցով;
- և «սպիտակ» մոգություն, որը պատասխանատու է անձնական կյանքի կարգավորման, հաջողության հասնելու, և, որ պակաս կարևոր չէ, սև մոգությունից պաշտպանվելու համար:
[/yes_list]
«Բժշկական» մոգությունը պահանջում է կոնկրետ արդյունքներ, ուստի դրանով քչերն են զբաղվում: Հաճախ դա հիվանդությունների ախտորոշում է: Բաքվում, օրինակ, աշխատում է մի կին, ով «երրորդ աչքով ներքին օրգաններ ներթափանցելու» սեանսի ավարտից հետո հաճախորդին տալիս է կնիքով փաստաթուղթ (կնիքը, բնականաբար, աչքի պատկերով), ինչպես ուլտրաձայնային հետազոտության արդյունքներն են լինում:
Սպիտակ մոգությունը կիրառում է բազմաթիվ ծեսեր, որոնք գտնվում են կրոնական արարողությունների, հոգեթերապիայի և հեթանոսության միջև: Այսինքն, դուք կարող եք մրցակիցների արած թուղթուգիրը հանել գրասենյակից՝ եկեղեցուց բերված սուրբ ջրի միջոցով, կամ ինչ-որ բույսերի հատիկներ թավայում տապակելու միջոցով, կամ կարելի է մութ սենյակում մոմեր վառել և այլն:
Բայց առավել մեծ հնարամտություն ցուցաբերում են մութ ուժերը: Մարդու կամ ամբողջ ընտանիքի վրա թուղթուգիր անել կարելի է, ինչպես հավատում են շատերը, նրանց տուն մոգական առարկաներով փոքր պարկ գցելով, իսկ թե ինչ առարկաներով՝ արդեն կախված է չարագործի երևակայությունից և «կոփվածությունից»: Ամենազարմանալին այն է, որ կան անեծք անելու համեմատաբար պարզ մեթոդներ, որոնք Ադրբեջանում միաձայն համարում են արդյունավետ: Այնքան արդյունավետ, որ մենք չենք կարող հրապարակել օգտագործվող նյութերի անունները: Շատերը կարող են դա ընկալել այնպես, կարծես թե ինչ-որ մեկը հրապարակում է տնային պայմաններում ջրածնային ռումբ պատրաստելու միջոց:
Մարիամը, Սևիլը և Լեյլան
Ա
ռաջին անգամ Մարիամը գուշակի մոտ գնացել է 17 տարեկանում. գնացել է ընկերուհու հետ, «հավեսի համար», ինչպես ինքն է պատմում:
«Ռուս կինը, ում մոտ մենք գնացինք, գուշակում էր խաղաթղթերով: Ինձ նա շատ բան խոստացավ. շուտով կամուսնանամ, ամուսինս միլիոնատեր կլինի, շատ երեխաներ կունենամ, և, ընդհանրապես, ինձ շատ երջանիկ կյանք է սպասվում»:
Մարիամը հետո էլ է գնացել գուշակների մոտ: Ասում է, որ դա լուրջ չէր ընդունում: Մի պահ նրա գործերը շատ վատ են գնացել, հատկապես անձնական կյանքում: Ընկերուհին նրան խորհուրդ է տվել դիմել մի կնոջ, ով հանում է թուղթուգիրը և «բոլոր ճանապարհները բացում»:
«Նրա անունը Ալմազ էր: Նա գուշակում էր խաղաթղթերով, բացի այդ մարդուն նստեցնում էր ուղիղ իր դիմաց և ասում, որ նրա մասին տեսնում է ամեն ինչ, կարծես գլխավերևում փոքրիկ էկրան լինի: Նա ինձ ասաց, որ ինձ թուղթուգիր է արել մի կին՝ կարճահասակ, բաց գույնի մազերով և ուսադիրներով: Ասաց, որ ես հանդիպել եմ նրա որդու հետ, իսկ նրան դա դուր չի եկել, և նա այնպես է արել, որ մենք բաժանվենք, ես անձնական կյանք և երեխաներ չունենամ: Նկարագրությունը ճշգրտորեն համընկնում էր իմ նախկին ընկերոջ մոր արտաքինին»:
Ալմազն աղջկան կարգադրել է բերել մեղրամոմ, և գալ ցանկացած օր, բացի երկուշաբթի և հինգշաբթի օրերից, քանի որ այդ օրերին հնարավոր չէ հանել անեծքը:
«Ալմազը հալեցրած մոմը լցրեց ջրով լի թավայի մեջ՝ այդ ընթացքում ինչ-որ բաներ ասելով: Կարծում եմ՝ ինչ-որ աղոթք էր ասում. նա մուսուլման է: Մեղրամոմը ճայթյունով պայթեց, ինչպես փուչիկ: Հետո նա բացեց մուտքի դուռը, ինձ նստեցրեց դրա մոտ և նորից սկսեց աղոթք կարդալ: Հետո գնաց զուգարան և երկար մնաց այնտեղ, իր ասելով, որպեսզի մաքրվի իրեն կպած բացասական էներգիայից: Այդ ժամանակ ինձնից վերցրեց 100 մանաթ [շուրջ 100 դոլար այն ժամանկներով — JAMnews]»:
Չանցած 3 ամիս՝ աղջիկը ծանոթացել է մի երիտասարդի հետ, որի հետ ամուսնացել է: Մարիամը կարծում է, որ Ալմազն այդ հարցում իրեն օգնել է:
Ս
ևիլն ասում է, որ ինքը բոլոր տեսակների ժողովրդական բուժակների հետ շփման հարուստ փորձ ունի:
«Կարելի է ասել, ես նրանց մեջ մեծացել է: Հարևան բնակարանում ապրում էր ամբողջ Բաքվում հայտնի մի էքստրասենս, մյուս բակում՝ նրա մրցակիցը, որը, այսպես ասած, պատկանում էր այլ դավանանքի: Երկուսն էլ բավականին ազնիվ մարդիկ էին, և երկուսն էլ, անկասկած, անբնական կարողություններ ունեին: Մինչդեռ նրանց շրջապատը՝ աչքերում անառողջ փայլով կախյալ ֆրիկների այդ ամբոխը, որոնք անգամ իրենց քորել չեն կարողանում առանց իրենց «սենսեյին» զանգահարելու, սարսափելի է»:
Սևիլը կարծում է, որ գուշակությունները, որոնք կատարվում են, ընդամենը պարզունակ հնարք է:
«Ձեզ կասեն, որ աղջիկը ինչ որ կախարդի խորհրդով առավոտյան ժամը 6-ին եկել է խաչմերուկի մոտ, ափսե կոտրել, և երկու շաբաթ հետո փեսացու է հայտնվել: Այդ մարդիկ չեն հասկանում, որ ցանկացած երիտասարդ աղջկա մոտ վաղ թե ուշ փեսացու կհայտնվի, հատկապես մեր կողմերում, որտեղ բոլոր մայրերը, խելագարվածի պես ցանկանում են ամուսնացնել իրենց երեխաներին: Դա նույնն է, որ խելացի դեմքով գուշակես, որ մայիսին ամպրոպ կլինի: Ինչ վերաբերում է նրանց հաճախորդներին, ավելի հեշտ է հավատալ, որ քո խնդիրները անեծքի հետևանք են, քան սկսել դրանք լուծել նորմալ միջոցներով»:
Ս
ակայն բոլոր հաճախորդները չէ, որ գոհ են մնում. օրինակ, Լեյլան էքստրասենսի մոտ գնացել է «հավեսի համար» և այդպես էլ մնացել է:
«Դա վաղուց էր, դեռ ուսանողության տարիներին: Այդ ժամանակ մի էքտրասենս կար՝ Ռովշանը, շատ էին գովում: Ինձ նրան խորհուրդ տվեց նրա խմբակիցներից մեկը: Նա ասաց. «Ես ձեր մեջ մեծ ներուժ եմ տեսնում, դուք կարող էիք անգամ մագիստրատուրա ընդունվել, բայց, ցավոք, դա ձեզ հետաքրքիր չէ»: Այդ պահին ես մտքումս ծիծաղեցի, քանի որ ես միշտ հետաքրքրված էի ուսումով և կարիերայով (ի դեպ, Լեյլան հետագայում հաջողությամբ ուսում է ստացել արտասահմանում): Ենթադրում եմ՝ այդ սխալ եզրակացությունը նա արեց իմ արտաքին տեսքի պատճառով. ես կարճ շրջազգեստով էի և վարդագույն զուգագուլպաաներով»:
Հասարակությունը և մեդիան
Գուշակների մոտ գնալու պատմությունները մոտ ընկերուհիների համար են: Հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընդունված է կասկածամտությունը: Առաջատար մեդիային չեք զարմացնի ժողովրդական հեքիմների զարմանալի հնարավորությունների մասին պատմություններով, իսկ ահա մերկացնել՝ որքան կուզեք: Միաժամանակ, ցանկացած թերթում «Հայտարարություններ» բաժնում կգտնվի այսպիսի առաջարկների մի ամբողջ էջ. «Տոհմական գուշակ, գուշակում եմ հին գնչուական մեթոդով, հանում եմ թուղթուգիրը, հզոր կախարդանք եմ անում՝ 100 տոկոս երաշխիքիվ»:
Կան նաև առաջադեմ գործարարներ. նրանք աշխատում են հեռակա, օրինակ թուղթուգիր են անում կամ այն հանում լուսանկարով, Skype-ով կամ սոցցանցերով: Իսկ գումարը փոխանցվում է հաշվեհամարին:
Ի դեպ, տեղական հեռուստաալիքները էքստրասենսներին հաճախակի հրավիրում են թոք-շոուների. Ամենահայտնի ադրբեջանցի բախտագուշակը Զիրադդին Ռզաևն է, որը մասնակցել է ռուսական «Էքստրասենսների մարտ» շոուին:
Բայց տեղի «աստղերն» էլ փառքից զրկված չեն, ինչը երևում է նրանց հոնորարների չափերից: Օրինակ, Անար Աբդուլլաևի հոնորարը, ըստ տարածված խոսակցությունների, կազմում է 15 րոպե աշխատանքի համար 100 մանաթ [համարյա մինինալ աշխատավարձի չափ — JAMnews]: Նա մասնագիտացած է չարքերին և հոգիներին ցրելու մեջ:
«Ես մարդկանց տանում եմ գերեզմանոց, բռնում և խեղդում չարքերին», — ասում է նա՝ հավելելով, որ նման աշխատանքի համար պահանջում է ոչ պակաս, քան 1000 մանաթ:
Գիտություն և կրոն
Բացի սուրճից ու թղթախաղերից՝ գոյություն ունի «տեղական» գուշակության ևս մեկ ձև՝ «Գուրան աչդիրմա» [բառացի՝ «Ղուրանի բացում»]: Դրա էությունն այն է, որ մարդն իր մասին հարց է տալիս, իսկ գուշակը բացում է մուսուլմանների սուրբ գիրքը կամայական էջի վրա և այնտեղ փնտրում հաճախորդի հարցի այլաբանական պատասխանը:
Աստվածաբանության փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աքրամ Հասանովը պնդում է, որ գուշակների մոտ գնալ՝ նշանակում է փորձել միջամտել Ալլահի գործերին, իսկ դա մեծ մեղք է համարվում:
«Ալլահը իր «Ալ-Բակարա» սուրայում (այաթ 12) թուղթուգիր անողների մասին ասում է. «Նրանք զբաղվում են իրենց համար անօգուտ գործով, ինչը վնասաբեր է»»:
Աստվածաբանի կարծիքով, ըստ իսլամական օրենքների, մոգերին պետք է զրկել կյանքից, բայց քանի որ Ադրբեջանում մահապաատիժ նախատեսված չէ, ապա պետք է ենթարկել ցմահ բանտարկության:
Բժիշկ-նյարդաբան Քերիմա Քերիմովան կարծում է, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ բացատրվում է ֆիզիկայի օրենքներով, իսկ էքստրասենսները.
«Միտքը դեռ ֆիզիկայով նկարագրված միավոր չէ: Ուղեղը առայժմ մինչև վերջ ուսումնասիրված օրգան չէ: Էքստրասենսների կարողությունները ոչ թե մոգական ինչ-որ բան է, այլ պարզապես առավել նուրբ գրգռիչները որսալու և ընկալելու կարողություն, եթե դիտարկենք ֆիզիոլոգիայի տեսանկյունից»:
Մեկ այլ հոգեբան՝ Այնուրա Բունյաթովան գուշակների ժողովրդականության մի քանի պատճառ է նշում. մարդկանց վախն ապագայի նկատմամբ, հետաքրքրասիրությունը, հոգևորի անկումը:
«Մարդիկ սկսել են կորցնել հավատն իրենց նկատմամբ և զարգանալու, կյանքում իրենց դերը փնտրելու փոխարեն նրանք ընտրում են պարզ ու անգամ պարզունակ ուղի՝ գնալ գուշակի մոտ և ամբողջ պատասխանատվությունը գցել այլ մարդու վրա, որը բոլոր հարցերը կլուծի և կասի՝ ինչ անել և ինչպես շարունակել»:
Օրինակա՞ն է այս ամենը
Իրավաբան Էլնուր Ղուլիևն ասում է, որ էքստրասենսների, գուշակների, կանխատեսողների գործունեությունը օրենքով ոչ մի կերպ չի կարգավորվում, սակայն «մարդկանց բոլոր խնդիրները լուծելու խոստմամբ փողերի լվացումը և արդյունքի բացակայությունը կարելի է գնահատել որպես խաբեություն և խարդախություն»: Օրինակ, իրավաբանի խոսքով, համաձայն Ադրբեջանի Քրեական Օրենսգրքի 178-րդ հոդվածի, վստահության չարաշահումը, խաբեության ճանապարհով գույքի կամ գույքի իրավունքի յուրացումը խարդախության նշաններ են:
Նախադեպեր թեև պատահում են, բայց հազվադեպ: Օրինակ, անցյալ տարի ձերբակալվել էր «Ջաննաթ բարահոգեբանության կենտրոնի» տնօրենը, ով հայտնի է Հազրաթ Սաբիր [Սուրբ Սաբիր] անունով: Հաճախորդները նրան մեղադրել էին խարդախության մեջ՝ խոշոր գումարներ վճարելով և չստանալով խոստացված երջանկությունն ու գործերում հաջողությունը: