Տեսապատմություն ժայռափոր Գեղարդի վանքի մասին։ Այն կառուցվել է աղբյուրի տեղում, որի ջուրը նախաքրիստոնեական շրջանից մինչ օրս բուժիչ է համարվում։ Վանքի հիմնադրումը վերագրվում է Հայոց առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին:
Տեսաբլոգերը պատմում է․ «Սալապատ ճանապարհը Գեղարդի վանք է տանում: Պարսպին զուգահեռ՝ 16-17-րդ դարերի Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներից են տեղադրված: Քիչ ավելի վերևում վանական համալիրն է: Ըստ ավանդության՝ այստեղ է պահվել այն գեղարդը, որով խոցել են Հիսուս Քրիստոսին: Այժմ այն պահպանվում է էջմիածնի Մայր տաճարում: Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում: Այս տարածքը նախաքրիստոնեական շրջանում էլ է ծառայել որպես սրբատեղի»։