Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա պաշտոնյաների դեմ մարդու իրավունքների խախտման համար
Կիսվել
Կիսվել
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը օրինագիծ է ընդունել, որը նման է ամերիկյան «Մագնիտսկու ակտին»: Օրինագիծը թույլ կտա առգրավել մարդուշ իրավունքների խախտումներին մասնակցություն ունեցած օտարերկրյա պաշտոնյաների անշարժ գույքը ու սառեցնել նրանց ակտիվները:
Օրինագծի հեղինակներն առաջարկել են հակաօրինական վարքագիծ համարել նաև պաշտոնյաների մասնակցությունը խոշտանգումներին և մարդու իրավունքների այլ խախտումներին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի փոխնախարար Բեն Ուոլեսը բանավեճի ժամանակ նշել է, որ օրենքը կտարածվի ամբողջ աշխարհի անբարեխիղճ պաշտոնյաների վրա», — հաղորդում է BBC- ն:
Բրիտանական գործող օրենքների համաձայն՝ հակաօրինական վարքագիծը հիմք է հանդիսանում նման վարքագիծ դրսևորած անձանց գույքի առգրավման և ակտիվների սառեցման համար:
Օրինագիծը, որը ստացել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության աջակցությունն, ընդունվել է միաձայն: Այժմ օրինագիծը կուղարկվի Լորդերի պալատ, որտեղ, ինչպես ակնկալվում է, այն հեշտությամբ կանցնի քվեարկությունը, ինչից հետո ձեռք կբերի օրենքի կարգավիճակ:
Hermitage Capital հիմնադրամի հիմնադիր Ուիլյամ Բրոուդերը, ով արդեն եկար ժամանակ հանդես է գալիս նման օրենքի ընդունման օգտին, քվեարկության արդյունքներն իսկական հաղթանակ է ամարել: Նա կարծում է, որ ընդունումից հետո օրենքը վախ կներշնչի անփույթ պաշտոնյաներին Ռուսաստանում «և այլ ավտոկրատական երկրներում»: