Բուրչուլաձեի կուսակցությունը
Հոկտեմբերի 8-ին՝ Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մյուս կուսակցությունների հետ միասին իր ուժերը կփորձի աշխարհահռչակ օպերային երգչի՝ «Պետություն ժողովրդի համար» նոր քաղաքական շարժումը:Այդ մասին Բուրչուլաձեն հայտարարել է մայիսի 12-ին կայացած բրիֆինգին:
Սա նրա առաջին ելույթն էր քաղաքական գործչի կարգավիճակում: Մեծ դահլիճներ լցնող երգիչն ակնհայտորեն լարված էր:
«Այսօր մենք մեկնարկում ենք «Պետություն ժողովրդի համար» քաղաքական շարժումը… Ես ձեզ չեմ պատմելու, թե ինչ աղետալի վիճակում են մեր քաղաքացիներն ապրում: Դա հաշվի առնելով, մենք հիմնում ենք մի շարժում, որը կյանք է մտնում այսօր», — հայտարարել է Բուրչուլաձեն:
Երգիչը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին սկսեց ակտիվություն ցուցաբերել, որը նման էր նախընտրական արշավի. «Վրաստանի զարգացման հիմնադրամ» ստեղծեց, սկսեց հանդիպումներ անցկացնել բնակչության հետ, գրասենյակներ բացել շրջաններում և թիմ հավաքել: Հետաքրքիր է, որ վերջին ժամանակներս նա հասցրել է երկու անգամ Վաշինգտոն մեկնել:
Սակայն մինչև վերջին պահն անհայտ էր, կխիզախի՞ արդյոք կատարել իր քաղաքական պարտիան:
35 տարվա օպերային կարիերան և «Իավնանա» հիմնադրամի միջոցով բարեգործական գործունեությունը Բուրչուլաձեին հայրենիքում հարգված անձ են դարձրել:
Մարտին, ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցման համաձայն, հարցվածների 12 տոկոսը պատրաստ են աջակցել օպերային երգչին: Նույն հարցմանը հղելով կարելի է ասել, որ Բուրչուլաձեն քաղաքական գործիչների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի. նրան համակրում է հարցվածների 75 տոկոսը:
Բուրչուլաձեի քաղաքական հայացքների մասին հայտնի է միայն այն, որ նա իրեն համարում է եվրոպամետ քաղաքականության կողմնակից և քննադատում է ներկայիս իշխանություններին՝ շեշտը դնելով ծանր կյանքից դրդված երկիրը լքած քաղաքացիների Վրաստան վերադարձնելու վրա:
Ֆեյսբուքյան իր էջում նա կտրուկ էր արտահայտվել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մասին՝ հայտարարելով, որ «Վրաստանն այժմ ղեկավարում է ոչ ֆորմալ մի պարոն, ով երկրում ամեն ինչ իր ճաշակով է սարքել և այդ ամենը շուտով պետք է ավարտվի:
Քաղաքականության մեջ իր գլխավոր խնդիրը Բուրչուլաձեն անվանում է քաղաքական նոր էլիտայի, բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալների նոր սերնդի ստեղծումը, ովքեր կկարողանան ժողովրդին վերադարձնել հույսը 25 տարվա հիասթափությունից հետո:
Սակայն դեռևս անհայտ է, թե ով կմիանա հայտնի երգչի կուսակցությանը: Երեկվա բրիֆինգին նա կանգնած էր հպարտ միայնության մեջ, իսկ հեռուստատեսային դեբատներում Բուրչուլաձեի կուսակցության անունից դեռևս մասնակցում են միայն Դավիթ Ջանդիերին՝ մինչև 2013թ. նոյեմբերի վերջը արդարադատության առաջին փոխնախարարը, քաղաքական մեկնաբան Խաթունա Լագազիձեն և Քրիստոնեադեմոկրատական շարժման նախկին անդամ Գեորգի Ռուխաձեն, ովքեր հաճախ են քննադատում կառավարությանը «պասիվ և ոչ արդյունավետ» քաղաքականության համար:
Մինչև Բուրչուլաձեն կհասցներ քաղաքական հայտ ներկայացնել նրան արդեն հասցրել էին Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության արբանյակ անվանել: Այդ մասին հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղարը:
Ինքը Բուրչուլաձեն այդ մեղադրանքներին հետևյալ կերպ պատասխանեց.
«Որտե՞ղ էի ես Սահակաշվիլիի նախագահության տարիներին: Այդ 9 տարիներին ես իմ երկրի թիկունքում կանգնած եմ եղել: Վերջին 25 տարիների ընթացքում ես աջակցում էի բոլոր մեր առաջնորդներին քանի դեռ նրանք ինչ-որ նոր բան էին անում և քանի դեռ մարդիկ հույս ունեին: Սակայն այժմ ես ոչ մեկին չեմ տեսնում, ում կարելի է աջակցել: Այսօր երկիրն այն վիճակում է, որ ես ստիպված էի թողնել կարիերաս, հրաշալի և տաք կյանքը և քաղաքական շարժում առաջնորդել»:
Խոսելով բոլոր առաջնորդներին աջակցելու մասին՝ Բուրչուլաձեն ակնհայտորեն չի չափազանցնում: Օպերային երգիչը բավականին ջերմ հարաբերություններ ուներ ոչ միայն նախորդ նախագահների, այլ նաև ինչ-որ ժամանակ Իվանիշվիլիի հետ:
Արդեն մայիսի վերջին «Պետություն ժողովրդի համար» շարժումը հիմնադիր գումարում կանցկացնի և կմտնի նախընտրական արշավի փուլ, որը պաշտոնապես Վրաստանում մեկնարկում է հունիսի 8-ին և տևելու է 4 ամիս:
Այժմ հարցն այն է, արդյո՞ք Բուրչուլաձեի քաղաքական կուսակցությունն արդյունավետ կլինի ինչպես հետևյալը…
Հրապարակվել է 13.05.2016