Աշխարհի միակ հոգևոր կենտրոնը. այդպես են կարծում իրենց քրիստոնյա հոգեմարտիկներ անվանող հազարավոր մարդիկ: Վրաստան, Ջավախեթի, Նինոծմինդա, «Մանկատուն». հենց այստեղ է այդ կետը: Մի ժամանակ այստեղ ապաստան էին գտնում որբերն ու կարիքավորները: Այժմ դա աղոթատուն է, մեծ մասամբ՝ դատարկ: Ավելի քան 40 հազար վրացի հոգեմարտիկներից մնացել է 600-ից ոչ ավել մարդ: Մնացածը Ռուսաստան են մեկնել: Եվ նրանք, ովքեր մեկնել են, և նրանք, ովքեր մնացել են, և նրանք, ովքեր արդեն 2 դար է՝ Կանադայում են ապրում, նույն բանն են ասում. «Բոլորն այստեղ են վերադառնալու: Սա աշխարհի գլխավոր վայրն է»: