Բեռնատարների հազարավոր վարորդներ բողոքի ակցիաներ են անցկացնում Հյուսիսային Կովկասում՝ բողոքելով նոր հարկերի դեմ
Կիսվել
Կիսվել
Խոշոր բեռնատարների մի քանի հազար վարորդներ շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել Հյուսիսային Կովկասի տարբեր կետերում: Ընդհանուր առմամբ դրանց մասնակցում է մոտ 2 հազար մեքենա և 3 հազար մարդ:
Նրանք բողոքում են 12 տոննայից բարձր քաշ ունեցող բեռնատարների համար դաշնային մայրուղիներով երթևեկելու սակագների բարձրացման դեմ:
Վարորդները հայտարարել են, որ հրաժարվում են բեռներ փոխադրել այնքան ժամանակ, մինչև կառավարությունը նրանց հետ բանակցություններ չսկսի և չչեղարկի սակագների բարձրացման որոշումը: Հակառակ դեպքում նրանք մտադիր են պահանջելու ռուսական կառավարության հրաժարականը:
Մեծ բեռնատար մեքենաները Հյուսիսային Կովկասի հանրապետություններ ապրանք տեղափոխելու գլխավոր միջոցն են: Գործադուլի շարունակությունը տնտեսական ճգնաժամով է սպառնում:
Այժմ ցուցարարների կուտակման վայրերում ռուսական գվարդիայի և ոստիկանության ստորաբաժանումներ են հերթապահում: Իրավիճակը բարդանում է նրանով, որ պետական հեռուստաընկերությունների եթերում և վերահսկողության տակ գնտվող լրատվամիջոցներում այդ դեպքերը գրեթե չեն լուսաբանվում:
Հյուսիսային Կովկասի ակցիան վարորդների համառուսական գործադուլի մի մասն է, որն այս օրերին անցկացվում է Ռուսաստանի շրջաններում: Դրա կազմակերպիչները պնդում են, որ ընդհանուր առմամբ դրան մոտ 10 հազար մարդ է մասնակցում:
Դաշնային մայրուղիներով երթևեկելու համար վճարի գանձման «Պլատոն» համակարգը Ռուսաստանում մտցվել է մեկ տարի առաջ: Փողի հավաքագրմամբ է զբաղվում ոչ թե պետական կառույց, այլ մասնավոր ընկերություն, որը պատկանում է նախագահ Պուտինի մոտ ընկեր Արկադի Ռոտենբերգին:
Մեկ տարի առաջ հարկն արդեն բողոքների առիթ է դարձել, սակայն այն ժամանակ դրանք ոչնչով չավարտվեցին: Այս անգամ բողոքն ավելի լավ է պատրաստված, համակարգված և սկզբունքայնորեն ազվելի զանգվածային բնույթ է կրում:
«Նրանք քաղաքացիական պատերազմին նախորդող բուֆեր են»:
«Այժմ հասկանալի է, որ Պուտինին 84% աջակցությունն ուռճացված թիվ է»:
« Ինչ-որ մեկը գրում է. «Տեսեք, թե ինչի են բերել Լիբիայում, Սիրիայում և Իրաքում քաղաքացիների բողոքները: Քաղաքացիական պատերազմի և արյունահեղության»: Բայց եկեք այդ նախադասությունը ճիշտ և տրամաբանորեն դիտարկենք. «Տեսեք, թե Լիբիայում, Սիրիայում և Իրաքում ինչի են հասցրել իշխանությունները քաղաքացիների դեմ բռնաճնշումներով: Քաղաքացիական պատերազմի և արյունահեղության»: