Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է «սև շուկայում» տարադրամ վաճառողների
Կիսվել
Կիսվել
Փետրվարի 15-ին ոստիկանական ստուգայցի արդյունքում ձերբակալվել է 5 ադրբեջանցի, որոնք Բաքվի երկաթուղային կայարանի տարածքում զբաղվում էին տարադրամի վաճառքով: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Ոստիկանությունը արժույթի «սև շուկայում» ստուգայց է իրականացրել՝ հիմնվելով սոցցանցերում և ինտերնետ-ռեսուրսներում տարածված տեսանյութերի ուսումնասիրության վրա: Ձերբակալվածները զբաղվելիս են եղել արժույթի անօրինական փոխանակմամբ, ինչպես նաև խոչընդոտել են կայարանի տարածքում քաղաքացիների ազատ տեղաշարժին, ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի ղեկավարությունը 2015թ. դեկտեմբերի 21-ին որոշում կայացրեց անցում կատարել մանաթի լողացող փոխարժեքի: Ընդհանուր առմամբ տարադրամի դևալվացիայի երկու փուլերի ընթացքում մանաթի արժեզրկումն այսօրվա դրությամբ կազմել է արդեն ավելի քան 99%:
2016թ. ամռանը Բաքվում մանաթի երկրորդ դևալվացիայից հետո փակվեցին տարադրամի փոխանակման գրեթե բոլոր կետերը: Բանկերն սկսեցին արժույթ վաճառել խիստ սահմանափակ քանակով (մեկ մարդուն՝ օրական 100-500 դոլար): Մարդիկ հերթեր էին կանգնում նախքան բանկերի բացվելը, և սովորաբար արդեն կեսօրին արժույթի պահուստները վերջանում էին: Այս ամենը նպաստեց «սև շուկայի» ծաղկմանը, որտեղ արժույթի վաճառվում էր պաշտոնական փոխարժեքից շատ ավելի թանկ: