Բաքվում կայացել է Իսլամական համերաշխության խաղերի փակման արարողությունը
Կիսվել
Կիսվել
Մայիսի 22-ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացավ Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Տարբեր երկրների աթլետները մեկ շարասյունով անցան՝ խորհրդանշելով իսլամական աշխարհի համերաշխությունը:
Իսլամիադային մասնակցեց 54 երկիր: Ադրբեջանը նվաճեց 75 ոսկե, 50 արծաթե և 37 բրոնզե մեդալ և դարձավ թիմային հաշվարկով ոչ պաշտոնական հաղթողը: Թուրքիան նվաճեց ամենաշատ մեդալները, ընդհանուր՝ 195, և մեդալների քանակով զբաղեցրեց առաջին տեղը: Երրորդ արդյունքն Իրանի հավաքականինն էր:
Իսլամիադայի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան փակման արարողությանն ասաց, որ, անցկացնելով այս խաղերն, «Ադրբեջանը հերթական անգամ պատմական հաղթանակ տարավ»:
Իսլամական համերաշխության հաջորդ խաղերը կանցկացվեն 2021թ-ին Ստամբուլում: Իսլամական համերաշխության մարզական ֆեդերացիայի դրոշը փոխանցվեց Թուրքիային: