Բաքվում բողոքի ակցիայի մասին կատակ–տեսանյութի հեղինակն ասում է, որ իրեն վախեցրել են ոստիկանությունում
Կիսվել
Կիսվել
21.40
Բողոքի ցույցի վերաբերյալ կատակ–տեսանյութի հեղինակ, գրաֆիկական դիզայներ Ռասուլ Հասանը, որն անհետացել էր փետրվարի 18–ի առավոտյան, ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից։ Այս մասին լրատվամիջոցներին հաղորդել էնրա հայրը՝
Էլշան Հասանովը։ Նրա խոսքով՝ ոստիկանները Ռասուլին ձերբակալել են փետրվարի 18–ին և տարել բաժին։ Այնտեղ նրան հարցուփորձ են արել ընդդիմադիր հայացքների մասին, պարզել ընտանիքի կազմը, ստիպել հեռացնել տեսանյութն ու սպառնացել, որ եթե նա հանրությանը հայտնի իր ձերբակալության մասին, ապա նրա նկատմամբ «ավելի խիստ միջոցներ» կձեռնարկվեն։
Էլշան Հասանովն ասել է նաև, որ դա իշխանությունների կողմից իր ընտանիքի վրա ճնշում գործադրելու առաջին դեպքը չէ, և իրենք մտադիր են հաղորդել կատարվածի մասին Ադրբեջանում արևմտյան երկրների դեսպանատներին։
17:00
Գրաֆիկական դիզայներ Ռասուլ Հասանին ոստիկանությունն առևանգել է փետրվարի 18–ին, և մինչև հիմա նրա մասին ոչինչ հայտնի չէ։ Այդպես են սոցցանցերում գրում Ռասուլի ընկերները։ Պաշտոնական մեկնաբանություններ այս առթիվ դեռ չկան։
Առևանգման ենթադրյալ պատճառը Ռասուլի կողմից մոնտաժված կատակ–տեսանյութն է ընդդիմության փետրվարի 16–ի բողոքի ցույցից։ Այդ տեսանյութում հատուկջոկատայինները, որոնք շղթայել էին ԱդրբեջանիԿենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը, պարում են ադրբեջանական ազգային «յալլի» պարը։
Խորհրդարանական ընտրություններում զեղծարարությունների դեմ բողոքի ակցիան կազմակերպել էին «Հանրապետական այլընտրանք» և «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունները։ Սակայն դեռ ակցիայի մեկնարկից առաջ դրա մասնակիցների մեծ մասին ձերբակալել էին ոստիկանները, քաղաքից դուրս տարել և այնտեղ ազատ արձակել։ Ընտրական հանձնաժողովի շենքի հարակից ողջ տարածքը նույնպես շղթայված էր ոստիկաններով և հատուկջոկատայիններով։