Բաքվում բժշկական դիմակների պակաս է զգացվում․ դեղատներում դրանք կամ վերջացել են, կամ քառակի ավելի թանկ են, քան սովորաբար։ Այս մասին հաղորդում է Ednews.net–ը՝ վկայակոչելով իր ընթերցողների խոսքերը։ Դա կապված է Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով դիմակների մեծ պահանջարկի հետ։
Սոցցանցերի օգտատերերը կատակում են, որ հաջորդը թանկանալու է հակաբակտերիալ օճառը։
Իսկ փետրվարի կեսերից ադրբեջանական Սումգայիթ քաղաքը (Բաքվից 35 կմ հեռավորության վրա է) որպես մարդասիրական օգնություն չինական Մյանյան և Սիան քաղաքներ է ուղարկել80 հազար բժշկական դիմակ։ Այդ քաղաքներ են ուղարկվել նաև բախիլներ, բժշկական ձեռնոցներ և պաշտպանության ու վարակազերծման այլ միջոցներ։