Բաքվի «Ֆուտբոլի թանգարանը» գովազդում է Եվրոպայի լիգայի կայանալիք եզրափակիչը
«Ֆուտբոլի թանգարան» է բացվել Բաքվի ամենակենտրոնում՝ Հին քաղաքի գլխավոր մուտքից երկու քայլ հեռավորության վրա, վրանում։ Այն կոչված է ուշադրություն գրավելու ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կայանալիք եզրափակչի հանդեպ, որը Բաքվում կանցկացվի մայիսի վերջին։ Սա առաջին դեպքն է, որ նման մակարդակի եզրափակիչ է անցկացվում Կովկասում։
• Արգելված տեսարանի 9 լուսանկար․ աքլորամարտն Ադրբեջանում
• Էքստրեմալ զբոսաշրջությունը՝ հայկական գյուղում
Ցուցանմուշներն արտացոլում են Եվրոպայի լիգայի պատմությունը․ ֆուտբոլիստների համազգեստները՝ նրանց ստորագրությամբ, Եվրոպայի լիգայի պաշտոնական գնդակը, Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղերում օգտագործված գնդակները։
Այցելուների համար նախատեսված են զվարճանքի ծրագրեր և ֆուտբոլային գիտելիքների և ունակությունների մրցույթներ։
Բացի այդ, թանգարանում անցկացվելու են ֆուտբոլի տեղի և արտասահմանցի աստղերի ստորագրություններ բաժանելու միջոցառումներ։ Դրանցից առաջինի ժամանակ՝ դեկտեմբերի 23-ին երկրպագուներին իր ստորագրությունն էր բաժանում Արգենտինայի հավաքականի հայտնի հարձակվող Էռնան Կրեսպոն։
Թանգարանը գործելու է դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 7-ը։ Մուտքն անվճար է։