Բաքվի մարաթոնի մասնակիցները փորձեցին «հաղթել քամուն»
Կիսվել
Կիսվել
Բաքվի երկրորդ մարաթոնը «Հաղթի՛ր քամուն» կարգախոսի ներքո մեկնարկեց ապրիլի 30-ի առավոտյան Պետական դրոշի հրապարակից և եզրափակվեց 4.5 ժամ անց Օլիմպիական մարզադաշտում:
Մրցավազքին մասկացում էր մոտ 13 հազար մարդ, որոնցից մոտ հազարը արտասահմանցիներ էին տասը տարբեր երկրից. անցյալ տարվա համեմատ այս թիվը գրեթե երկու անգամ ավել էր:
Տարիքով ամենամեծ վազորդուհին բաքվեցի Ասյա Աբդուլլաևվան էր՝ 81 տարեկան: Մրցավազքում հաղթանակ տարան Թուրքիայի քաղաքացիները: Տղամարդ մասնակիցներից լավագույն արդյունք ցույց տվեց Վեյսի Ասլանը, իսկ կանանցից՝ Յայլա Կիլիջը: Հաղթողներին հանձնեցին նվերներ, մեդալներ և հավաստագրեր Հեյդար Ալիևի հիմնադրամի անունից:
Մարաթոնի մասնակիցների թվում էին մի շարք հայտնի հասարակական գործիչներ, այդ թվում նաև Ադրբեջանի կառավարության փոխվարչապետը, երեք նախարարներ և երկրի նախագահի երկու դուստրերը: