Ժամանակակից արվեստն այն երևույթներից է, որոնք Բաքվում հանկարծակի են արմատավորվում: Կարծում եմ, հարցը մեր “մերձբոհեմյան հասարակությունն է: Այն երբեք առանց ջանք գործադրելու ևս մեկ “ընտրյալների ակումբ ստեղծելու հնարավորություն բաց չէր թողնի: Իսկ հասարակ մահկանացուներին անհասկանալի նկարների ու քանդակների ցուցահանդեսների այցելուները հենց այդպիսի ակումբ են:
Այսպիսով, հունվարյան ոչ այնքան ցուրտ օրերից մեկին Ժամանակակից արվեստի կենտրոնում կայացավ “Սիրգա օլսուն ցուցահանդեսը: Այս անվանումը բառացի թարգմանություն չունի, սակայն այդ արտահայտությունը ասացվածքի մի մաս է, որը նշանակում է, որ ինչ-որ կարևոր տեղեկատվություն պետք է լավ հիշել: Նկարիչ-կոնցեպտուալիստներին առաջարկվել է “ներկայացնել սերնդափոխության թեման:
Ցուցահանդեսին եկած երիտասարդների դեմքի արտահայտությունից դժվար է հասկանալ արդյո՞ք բարձր արվեստը գրավել է նրանց միտքը:
Երաժշտություն
Իսկ արդեն կես ժամից «Le Chateau» փաբում կայացավ DədəBaba (Հայրեր և որդիներ) համերգը՝ «Քո աշխարհը, իմ աշխարհը»:
Լուսավորությունը վատն էր, օդափոխությունը՝ առավել ևս: Այնուամենայնիվ, սրահում ասեղ գցելու տեղ չկար: Զգացվում էր, որ ռոք ուղղությունն արդեն չի տեղավորվում նկուղային տարածքներում: Նման ռոք-ելույթներ վերջին 2-3 տարիներին սկսել են հաճախ անցկացվել, բայց այդ ամենը բավականին հազվադեպ երևույթ է Բաքվի մշակութային կյանքում:
Բանն այն է, որ Բաքուն, ի տարբերություն Թբիլիսիի, ոչ թե ռոքի, այլ ավելի շատ փոփ-երաժշտության քաղաք է: Այդ մասին կարելի է դատել քաղաքի ժամանցային վայրերի երաժշտական ֆոնից: Բաքվում ճաշել և լսել Led Zeppelin հնարավոր է միայն տանը: Այդ պատճառով էլ ռոք-համերգները կազմակերպվում են «սեփական ուժերով», ինչը թերևս իրական «անդերգրաունդի» մթնոլորտ է ստեղծում: Իսկ երիտասարդների համար ի՞նչը կարող է ավելի լավ լինել: