Արցախում HALO Trust-ին մեղադրել են Թուրքիայի օգտին լրտեսության մեջ։ Դրան արդեն հետևել է հերքումը
Հայաստանում ակտիվորեն քննարկվում է բրիտանական «Halo Trust» ընկերության հասցեին լրտեսության համար մեղադրանքը։ Այս կազմակերպությունն արդեն երկար տարիներ ականազերծմամբ է զբաղվում է Արցախում։ ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը մեղադրել է «HALO Trust»-ին՝ ականապատված տարածքների քարտեզները թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ։
Ընդ որում, նրա կարծիքով, դա օգնել է Ադրբեջանի հաջող ռազմական գործողություններին 2020 թ-ի աշնանն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։
«HALO Trust»-ը հայտարարել է, որ դա «բացարձակ սուտ է», սակայն սկանդալը շարունակվել է։
Դրանից հետո Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները իմացել են ականապատ տարածքների քարտեզների փոխանցման մասին։
Եվ սա այս շաբաթվա արդեն երկրորդ պատմությունն է, որում միջազգային կազմակերպությունների աշխատակիցները մեղադրվում են Հայաստանի շահերի դեմ լրտեսական գործունեության մեջ։
- Քայլելով պատերազմի հետքերի վրայով։ Կին ականազերծողներ մասին
- Ականները՝ վրաց-ադրբեջանական սահմանին
- Հայաստանում UNICEF բյուրոյի ղեկավարը լրտե՞ս է։ Երկրում նոր սկանդալ է
- Վրաստան. օգոստոսյան պատերազմի մահացու ժառանգությունը
Հայտարարություն Արցախից
Հայկական 24news.am պարբերականը հրապարակել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններվ ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունը․
«Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները»։
Նրա խոսքով՝ վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այդ ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում։
Կազմակերպությունը պատասխան պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ավելի քան 20 տարի «HALO Trust-ն աշխատում է Արցախում՝ հանուն տեղի բնակչության անվտանգության․
«HALO Trust-ը կարող է աշխատել ողջ աշխարհի հակամարտության գոտիներում միայն այն պատճառով, որ ապաքաղաքական, չեզոք կազմակերպություն է։ Այդ պնդումը բացարձակ սուտ է»։
Հայտարարություն Հայաստանից
«Չեմ հավատում, որ Հայաստանի իշխանությունները այդ մասին չեն իմացել։ Կամ՝ Արցախից մնացած փոքր կտորի նախագահը։ Թույլ տալով, որ թուրքին հանձնվի ականապատված տարածքների քարտեզները, դուք թույլ եք տվել, որ թշնամին անարգել անցնի անանցանելի տեղանքներով», — գրել է ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ում։
Նրա խոսքով՝ «թավշյա» իշխանափոխությունից հետո «Հայաստանում և Արցախում ակտիվացան արևմտյան լրտեսական ցանցերը», «արտաքին լրտեսների հետ միասին տեղական նշանակության լրտեսները թուլացրեցին մեր երկու հայկական պետությունների իմունիտետը»։
Զոհրաբյանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը մեղադրել է, թե այն իր ողջ ռեսուրսը օգտագործում է ոչ թե արտաքին թշնամու դեմ պայքարի, այլ ֆեյք բռնելու և իր հեռախոսազրույցները գաղտնալսելու վրա։
«Այսօր հեռախոսով հատուկ մեր ԱԱԾ-ի համար խոսելու եմ «Dior»-ի մաշկի խնամքի նոր նյութի մասին։ Ինձ գաղտնալսելու համար ընտրեք այն օպերատորին, ում այդ թեման հետաքրքիր է», — գրել է Զոհրաբյանը։
Լրտեսների մասին երկրորդ պատմությունը մեկ շաբաթում
Սրանից մի քանի օր առաջ երկրում ևս մեկ «լրտեսական» սկանդալ էր տեղի ունեցել։ Այն ժամանակ լրատվամիջոցների և սոցցանցերի հրապարակումների գլխավոր հերոսը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական բյուրոյի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգն էր դարձել։
Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչի լիազորություններն արդեն դադարեցվել են, Հայաստանի կառավարությունը նրան persona non grata է հայտարարել։ Նա շտապ լքել է երկիրը։
ԱԳՆ-ում հայկական կողմի որոշումը բացատրել են Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի և աշխատանքային մեթոդների իրականացման հետ կապված խնդիրներով, որոնք չէին նպաստում համագործակցությանը։
Սակայն մինչ այդ հայկական Տելեգրամ-ալիքները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ Հայաստանի իշխանությունները ՄԱԿ-ի աշխատակցին կասկածում են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ։