Արցախա-ադրբեջանական շփման գծում կրակել են նկարահանող խմբի ուղությամբ. վիրավորվել է օպերատորը
Կիսվել
Կիսվել
Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում երեկ երեկոյան գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Այս մասին հայտնում են հայաստանյան լրատվամիջոցները:
Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան, ինչի արդյունքում վիրավորվել էր հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Նկարահանող խմբից վիրավորում է ստացել միայն օպերատորը:
Առավոտյան նրան վիրահատել են Ստեփանակերտի հոսպիտալում:
Ինչպես հայտնել է հաղորդման հեղինակը՝ Արշակ Զաքարյանը, Դավիթ Աթոյանը վիրավորվել է ոտքերից, վիրահատությունից հետո վիճակը գնահատվում է նորմալ: