8 պատմական լուսանկար աշխարհի հնագույն բռնապետի մասին
Կիսվել
Կիսվել
REUTERS/Mike Hutchings
Վերջին շաբաթվա միջազգային գլխավոր նորություններից մեկն աշխարհի հնագույն բռնապետներից մեկի՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականն էր:
20 տարի շարունակ միջազգային հանրությունն ուզում էր հասնել նրա հրաժարականին: Արդյունքում՝ նա հեռացավ, երբ սեփական երկրի բանակը վերջնագիր ներկայացրեց իրեն:
37 տարվա իր կառավարման ընթացքում Մուգաբեն սնանկացրեց Աֆրիկայի ամենաբարեհաջող երկրներից մեկի տնտեսությունը և հարյուրավոր միլիոն դոլարի անձնական ունեցվածք կուտակեց: Մուգաբեի ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցները գործում էին 1990-ականների կեսերից:
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում հազարավոր մարդիկ փողոցներում տոնում են բռնապետի հեռանալը:
1974 – դուրս է գալիս բանտից, որտեղ անցկացնում է գրեթե 15 տարի Հարավային Աֆրիկայում ապարտեիդի դեմ պայքարի մասնակցության համար: Reuters/Howard Burditt, 1996
1980 – վերադառնում է Զիմբաբվե 10-ամյա արտաքսումից հետո և դառնում վարչապետ ընտրություններում նրա կուսակցության տարած հաղթանակի արդյունքում: Վարչապետի պաշտոնում սպիտակ փոքրամասնության հետ հաշտեցման քաղաքականություն է որդեգրում և բարելավում է հարաբերությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թետչերի հետ: Reuters/Kevin Coombs, 1994
1990-ականներ – միջամտում է Կոնգոյի քաղաքացիական պատերազմին: Երկրի ներսում սկսում է սպիտակ ֆերմերների հողերի բռնագանձման քաղաքականություն: Երկրի տնտեսությունը սկսում է անկում ապրել, արժեզրկումն աշխարհում ռեկորդային է դառնում: ԱՄՆ-ն և ԵՄ-ը պատժամիջոցներ են մտցնում Զիմբաբվեի դեմ: Գլխավոր արտաքին քաղաքական գործընկերը Չինաստանն է դառնում: Մուգաբեի աղջիկը սովորում է Սինգապուրում: Reuters/Howard Burditt, 1996