ԱՄՆ-ում ավելի քան մեկ միլիոն մարդ սպասում է տարհանման՝ փոթորկի պատճառով
Կիսվել
Կիսվել
ԱՄՆ հարավ-արևելյան ափին է մոտենում «Ֆլորենս» փոթորիկը, որին վերագրվել է վտանգի ամենաբարձր՝ 5-րդ աստիճան: Քամու արագությունը հասնում է 200կմ/ժամի, հաղորդում է CNN-ը:
Իշխանությունները բնակչությանը զգուշացրել են հնարավոր տարհանման մասին: Ընդհանուր առմամբ աղետի գոտուց կարող է տարհանվել ավելի քան մեկ միլիոն մարդ:
«Ֆլորենսը» ձևավորվել է կիրակի Խաղաղ օվկիանոսում և արագ արագություն հավաքել: Ըստ կանխատեսումների՝ այն ԱՄՆ ափամերձ գոտուն կհասնի հինգշաբթի: Վտանգն առաջին հերթին սպառնում է Հարավային Կարոլինային, Հյուսիսային Կարոլինային և Մերիլենդին: Այդ վայրերում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Բնակչությունը գնում է խմելու ջուր, սննդամթերք և կուտակիչներ:
ԱՄՆ պատմության մեջ ամենակործանարար փոթորիկը համարվում է «Կատրինը», որի հետևանքով հեղեղվել է Նոր Օրլեանը, զոհվել 1836 մարդ, իսկ հասցրած վնասը կազմել է 125 միլիարդ դոլար: