Վրաստան առավել շատ դրամական փոխանցումներ արվում են Ռուսաստանից: Երկրորդ տեղում Իտալիան է, երրորդում՝ Հունաստանը:
Նախորդ տարվա դեկտեմբերին Ռուսաստանից Վրաստան 45 մլն դոլարի դրամական փոխանցում է արվել, ինչը կազմում է փոխանցումների ընդհանուր ծավալի 32,5%-ը: Իտալիայից՝ 15,4 մլն դոլար, Վրաստանից՝ 15,1 մլն դոլար:
Երկրների հաջորդ եռյակը կազմում են ԱՄՆ-ն (13,1), Իսրայելն (12.4) ու Թուրքիան (10.0):
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2017թ-ի դեկտեմբերին փոխանցված գումարը կազմել է 138,4 մլն դոլար, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ավել է 16,3%-ով (19,4 մլն դոլարով):
Իր հերթին, Վրաստանից արտասահման 2017թ-ի դեկտեմբերին փոխանցվել է 19,8 մլն դոլար (51,8 մլն լարի): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 1,6մլն դոլարով:
Ռուսաստանում, Իտալիայում և Հունաստանում ապրում և աշխատում են ամենաշատ վրացի միգրանտները: Նրանք ֆինանսական օգնություն է ցուցաբերում Վրաստանում մնացած իրենց ընտանիքներին: