Օգոստոսի 17-ին Բարսելոնայում մեքենան մխրճվել է քաղաքի կենտրոնական Լա Ռամբլա փողոցով քայլող ամբոխի մեջ: Այս պահի դրությամբ հաղորդվում է, որ զոհվել է 13 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Ականատեսների վկայություններով, վարորդը միտումնավոր գործողություն էր կատարում:
Ականատեսների խոսքով, միկրոավտոբուսը, կեռագծով շարժվելով, վրաերթի էր ենթարկում Բարսելոնայի Լա Ռամբլա փողոցով քայլող անցորդներին: Իսպանական ոստիկանությունը հայտնել է, որ պատահածը որակավորում է որպես ահաբեկչություն և հրապարակել է մեքենայի վարորդի լուսանկարը: Վերջինս ծնունդով Մարոկոյից 20-ամյա Դրիսս Օուբաքիրն է:
Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյը տեղեկացրել է, որ կապի մեջ է Կատալոնիայի իշխանությունների հետ:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է. «Ահաբեկիչները պետք է իմանան, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները լի են վճռականությամբ գտնել նրանց և հանձնել արդարադատությանը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «Իսպանիայի հետ միասին ուս ուսի դիմակայում է ահաբեկչությանը»: