Ադրբեջանցի օգտատերերը հայտնվել են Ֆեյսբուքի «սև ցուցակում»
Կիսվել
Կիսվել
Աշխարհի խոշորագույն սոցցանց Ֆեյսբուքում արգելափակվել են այն օգտատերերի էջերն ու հաշվառման գրառումները, որոնք կասկածվում են ռուսական «Համացանցային հետազոտություններ գործակալության» (IRA) հետ համագործակցության համար, որն առավել հայտնի է որպես «թրոլերի ֆաբրիկա»:
Վերջինիս խոսքով, նշված գործակալությունը «հարյուրավոր կեղծ էջերից» կազմված ցանց է ստեղծել 2016թ-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու և Ադրբեջանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի ռուսալեզու բնակիչների համար նախատեսված տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար:
Ցուկերբերգը հաղորդել է այդ արշավի կապակցությամբ 273 ռուսալեզու էջ ջնջելու մասին: Երեքշաբթի՝ ապրիլի 3-ին, Ֆեյսբուքը սկսել է ջնջել «թրոլերի ֆաբրիկայի» ռուսալեզու էջերը:
«Այդ ռուսական գործակալությունը բազմիցս գործել է խաբեությամբ՝ փորձելով մանիպուլյացիայի ենթարկել ԱՄՆ, ԵՎրոպայի և Ռուսաստանի բնակիչներին, և մենք չենք ցանկանում տեսնել այն Ֆեյսբուքում աշխարհի ոչ մի ծայրում», — գրել է Ցուկերբերգն իր էջում:
Մոտակա շաբաթների ընթացքում Ֆեյսբուքը խոստանում է թարմացում թողարկել, որի օգնությամբ սոցցանցի օգտատերերը կարող են ստուգել, թե արդյոք նրանք գրանցված են այն էջերին, որոնք գաղտնի կերպով կառավարվում են գործակալության կողմից:
Ցուկերբերգը պնդում է, որ այդ միջոցն ուղղված է ամբողջ աշխարհում ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությանը:
Ապրիլի 10-ին Ցուկերբերգը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ մանրամասն կպատմի թրոլերի դեմ պայքարի միջոցների մասին:
Ֆեյսբուքի հաշվետվության համաձայն՝ ջնջված էջերին գրանցված է եղել մոտ մեկ միլիոն մարդ ամբողջ աշխարհից, նրանցից 29 հազարն՝ Ադրբեջանից:
Բացի այդ, Ֆեյսբուքը ջնջել կամ արգելափակել է մի շարք թրոլերի էջեր հենց Ադրբեջանում:
Սակայն այս սոցցանցի որոշ արգելափակված օգտատերեր պնդում են, որ ոչ մի կապ չեն ունեցել և չունեն «թրոլերի ֆաբրիկայի» հետ, այնուամենայնիվ, Ֆեյսբուքը ոչ մի կերպ չի արձագանքում նրանց բողոքներին և դիմումներին: