Ադրբեջանցի ընդդիմադիր գործչի բողոքարկումը մերժվել է․ նա դատապարտվել է 30 օրվա կալանքի
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Թոֆիգ Յագուբլուն բանտում վարչական կալանքի տակ է։ Նա 30 օր է ստացել ընդդիմության հոկտեմբերի 19-ի հանրահավաքից հետո։ Վերաքննիչ դատարանը մերժել է նրա բողոքը՝ վճիռն ուժի մեջ թողնելով։ Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ ձերբակալման ժամանակ իրեն ծեծել են։
Հոկտեմբերի 19-ին Բաքվում պետք է ընդդիմության չարտոնված հանրահավաք կայանար, որը կազմակերպել էր Ժողովդավարական ուժերի ազգային խորհուրդը։
Ոստիկանությունը դաժանաբար ցրել է հանրահավաքը ՝ ձերբակալելով շուրջ հարյուր մարդ։ Ձերբակալվածներից շատերը տարբեր վարչական ժամկետների են դատապարտվել։ Նրանց թվում է նաև խորհրդի համակարգման կենտրոնի անդամ, «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Թոֆիգ Յագուբլուն։
Ձերբակալելուց հետո ոստիկաններն դաժանորեն ծեծել են ընդդիմադրին և վնասել նրա կողոսկրը՝ պահանջելով տեսախցիկի առջև ասել, որ նա դադարեցնում է քաղաքական պայքարը․ այս մասին պատմել են Թոֆիգ Յագուբլուի դուստրն ու նրա փաստաբանը։
Թոֆիգ Յագուբլուն 2019թ-ի հոկտեմբերի 19-ի հանրահավաքին՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Թոֆիգ Յագուբլուի փեսան՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Սեյմուր Հազին, կալանավորվել էր հանրահավաքից դեռ երկու օր առաջ։ Նա մեղադրվել է մանր խուլիգանության համար։ Ընդ որում, ի սկզբանե նա դատապարտվել է 15 օրվա ազատազրկման, այնուհետև՝ 30։
Յագուբլուն ու Հազին արդեն մի քանի տարի անցակցրել են բանտերում տարբեր մեղադրանքներով և քաղբանտարկյալ ճանաչվել։ Ընդդիմադիրների համախոհները, շատ լրագրողներ և իրավապաշտպաններ ներկայիս կալանքներն ու պատիժները նույնպես քաղաքական շարժառիթներ ունեցող են համարում։
Իր հաջորդ հանրահավաքը Ժողովդավարական ուժերի ազգային խորհուրդը պլանավորում է անցկացնել նոյեմբերի 10-ին։