Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել «Թուրան» անկախ տեղեկատվական գործակալության դեմ
Ադրբեջանի հարկերի նախարարությանը կից հարկային հանցագործությունների նախնական հետաքննության դեպարտամենը քրեական գործ է հարուցել և նախաքննություն է սկսել «Թուրան» տեղեկատվական գործակալության հանդեպ: Նույն դեպարտամենտը սկսել է գործակալությամ գործունեության արտագնա հարկային ստուգում:
Ավելի վաղ լոկալ եկամտի դեպարտամենտը վճռել է «Թուրան» գործակալությանը լրացուցիչ շահութահարկ գրանցել 2014թ-ից ի վեր ընկած ժամանակահատվածի համար 27 հազար մանաթի (16 հազար դոլար) չափով, իսկ լրացուցիչ տոկոսային պարտքերի հետ միասին՝ ավելի քան 37 հազար մանաթ (ավելի քան 27 հազար դոլար):
Երկու դեպարտամենտներն էլ գործակալությունից պահանջել են ողջ հարկային թղթաբանությունը (5 և 15 օր ժամանակահատվածներում):
«Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը կտրականապես հերքում է հարկային մարմինների այն պնդումները, թե գործակալությունը փոքրացրել է եկամուտները, և սկսված ստուգումները հակաիրավական և կանխակալ է համարում: Դրա հետ կապված «Թուրան» գործակալությունը դատի է տվել հարկերի նախարարության երկու դեպարտամենտներին: Գործակալության իրավունքները դատարանում պաշտպանում է հայտնի փաստաբան Ֆուադ Աղաևը:
«Շտապողականությունը, որը սահմանակից է հրեշավոր իրավական նիհիլիզմին և ցույց է տալիս վերադաս մարմնին, նրա որոշմանը չենթարկվելը, ինչպես նաև Սահմանդրության և Հարկային օրենսգրքի անտեսումը, կարող է նաև այն բանի հատկանիշ լինել, որ այդ գործողություններն ու որոշումները պատվիրված բնույթ են կրում, ուղղված են «Թուրան» գործակալության գործունեության խոչընդոտմանը, դրա աշխատանքը կաթվածահար անելուն: Այդ կասկածն ուժեղացնում է նաև երկու դեպարտամենտների գործողությունների սինքրոնությունը և ակնհայտ անհիմն հարուցված քրեական գործը» — ասված է «Թուրան» գործակալության հայտարարությունում:
Ալիևի խոսքով՝ գործակալությունը վերջին տարիներին առանց շահույթի է աշխատում: «Ադրբեջանի գովազդային շուկան հստակ վերահսկվում է, և անկախ լրատվամիջոցները զուրկ են գովազդից: Մեր եկամուտը բաժանորդագրություններից ստացվող գումարներն են, հիմնականում՝ միջազգային կազմակերպություններից, արտասահմանյան լրատվամիջոցներից և մասնավոր ընկերություններից, արտասահմանյան դեսպանատներից, մի շարք պետական և մասնավոր ընկերություններից: Այդ գումարները հազիվ հերիքում են աշխատակիցներին աշխատավարձ տալուն, կոմունալ և հեռահաղորդացային պարտքերը մարելուն: Շահույթի և, բնականաբար, շահութահարկի մասին խոսք անգամ լինել չի կարող: Միաժամանակ, մենք հետևողականորեն վճարում ենք բոլոր մնացած հարկերն, այդ թվում՝ եկամտահարկը (աշխատակիցների), սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները», — Ալիևի խոսքերն է մեջբերում «Կավկազսկի ուզելը»:
«Թուրան» տեղեկատվական գործակալությունը նախկին ԽՍՀՄ-ում առաջին անկախ գործակալություններից մեկն է, հիմնադրվել է 1990թ-ի մայիսին Բաքվում մի խումբ լրագրողների կողմից:
Գործակալությունը նորություններ և վերլուծական հոդվածներ է տարածում: Տեղեկատվական արտադրանքը ներկայացված է այնպիսի բլոկերով, ինչպիսիք են քաղաքականությունը, տնտեսությունը, էներգետիկան, ֆինանսները, հաղորդակցությունները, ֆոտոնյութերը: Դրանք թողարկվում են 3 լեզվով՝ ադրբեջաներենով, անգլերենով և ռուսերենով: Գործակալությունը նորություններ է տարածում Ադրբեջանից ինչպես իրական ժամանակում, այնպես էլ պարբերական ձևափաչով տեղեկագրերի տեսքով: