Ադրբեջանում սկսել են չեղարկել որոշ տեղամասերում ընտրությունների արդյունքները։ Ի՞նչ է դա նշանակում
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 13–ից սկսել է չեղարկել որոշ տեղամասերում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Տվյալ պահին այդպիսի 4 ընտրատարածք կա (դրանք ընդհանուր 125–ն են), և այդ գործընթացը շարունակվում է։ Նման բան Ադրբեջանում առաջին անգամ է տեղի ունենում։
Փետրվարի 9–ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։ Դրանցում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը՝ խորհրդարանում 65 տեղ ստանալով։ Ընդդիմադիր և անկախ թեկնածուների մեծ մասն այդ արդյունքներն ամոբղջովին կեղծված է համարում։
Փետրվարի 10–ին միջազգային կազմակերպությունները (Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ–ն և այլն) հայտարարել են քվեարկության և քվեների հաշվարկի ընթացքում բազմաթիվ կոպիտ խախտումների մասին։ Ադրբեջանի իշխանությունները սկզբից ամբողջությամբ հերքում էին դա։ Այնուհետև համաձայնեցին, որ որոշ «ընթացակարգային» խախտումներ եղել են, և դրանց վերաբերյալ հետաքննություն է անցկացվելու։
«Երկրի ղեկավարությունը փորձում է կուպրի տակառը քաղցրացնել մի գդալ մեղրով և չեղարկել գոնե որոշ ընտրատարածքների արդյունքները, որտեղ անցել են, ըստ արձագանքի, առավել անցանկալի թեկնածուները։
Որոշ ընտրատարածքներում արդյունքների չեղարկումից ոչ մի լուրջ փոփոխություն չի լինելու։ Դա իմիջը շտկելու և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարության կտրուկ քննադատությանն արձագանքելու փորձ է։ Խորհրդարան կանցնի «ռեֆորմատորների» ևս մի քանի ներկայացուցիչ, և հարցը դրանով կփակվի մինչև հաջորդ ընտրություններ»։