Ադրբեջանում այս տարվա ընթացքում կենցաղային բռնության 558 դեպք է գրանցվել
Կիսվել
Կիսվել
2018թ-ի առաջին կիսամյակում Ադրբեջանում գրանցվել է կենցաղային բռնության 558 դեպք: Ինչպես հաղորդում է Վիճակագրության պետական կոմիտեն, դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.6 տոկոսով պակաս է։
Դեպքերի 89.8 տոկոսի մեջ խոսքը գնում է առողջությանը թեթև ոչ միտումնավոր վնաս հասցնելու մասին: Պարզ ասած՝ առանց լուրջ հետևանքների ծեծի մասին:
4.8%-ը շատ ավելի լուրջ հանցագործություններ են՝ միտումնավոր սպանություններ կամ մահափորձեր:
3,2%-ը՝ միտումնավոր կերպով առողջության ծանր վնաս հասցնելը:
0,2%-ն՝ ինքնասպանության հասցնելը:
Եվ, վերջապես, 2%-ն այլ հանցագործություններ են, որոնք չեն դասվում այս խմբերից ոչ մեկին:
Ընդ որում, այդ հանցագործությունների միայն 7%-ն է կատարվել ոչ սթափ վիճակում:
Կենցաղային բռնության զոհերը մեծ մասամբ կանայք են՝ 77.7%, 1.4% դեպքերում՝ երեխաներ և դեռահասներ:
Այս վիճակագրության հրապարակումից առաջ Ֆեյսբուքի ադրբեջանական սեգմենտը (հիմնականում քաղաքացիական անձինք և այլն) բուռն քննարկում էին լրագրող Անար Հերայլիի արարքը: Նրա հղի կինն ամուսնուն մեղադրել էր նրա համար, որ նա իրեն փողոցում ծեծի է ենթարկել, և ցուցադրել է դրա հետևանքով ստացած կապտուկներն ու վնասվածքները: Հերայլիին քննարկողները և քննադատողները (հիմնականում՝ նրա ծանոթներն ու գործընկերները) շեշտադրումն անում էին այն բանի վրա, որ նման պահվածք կարելի էր սպասել ցանկացած մեկից, բայց ոչ լրագրողից, որն իրեն ներկայացնում է որպես առաջադեմ, հետևաբար՝ նահապետական մտածելակերպից հեռու մարդ: