Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները Ադրբեջանում կրկին ուշադրության կենտրոնում են
Կիսվել
Կիսվել
2017թ-ի առաջին վեց ամիսներին Ադրբեջանում պաշտոնապես 68 885 երեխայի ծնունդ է գրանցվել: Ընդ որում, վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով՝ նրանց 53%-ը տղա են, 47%-ը՝ աղջիկ:
Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով՝ 2017թ-ի սկզբից Ադրբեջանի բնակչության թիվն աճել է 40 096 մարդով (0.4%) և կազմել 9 850 077 մարդ:
Ադրբեջանում ծնվող աղջիկների և տղաների թվի անհամապատասխանությունը վաղուց նորություն չէ: ՄԱԿ UNFPA ժողովրդաբնակչության շրջանում ունեցած տվյալների համաձայն՝ Ադրբեջանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում նորածինների շրջանում հավասարակշռության առումով:
Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով պետական կոմիտեի տեղեկատվության և վերլուծական հետազոտությունների բաժնի ղեկավար Էլգյուն Սաֆարովը մեկնաբանել է խնդիրը.
«Նորածին տղաների թվի գերակշռումն աղջիկների նկատմամբ գալիս է հասարակությունում առկա կարծրատիպերից: Դա կապված է այն բանի հետ, որ ադրբեջանական ընտանիքներում նախապատվությունը տալիս են տղաներին: Այդպիսի ընտանիքներին կրթելու միջոցով պետք է կանխել սելեկտիվ աբորտներն», — ասել է Սաֆարովը Salamnews գործակալությանը:
«Սելեկտիվ աբորտների դեմ պայքար սկսելու համար անհրաժեշտ է համապատասխան հոդվածներ մտցնել երկրի Քրեական օրենսգրքում», — համարում է փորձագետը:
Կարծրատիպերը հասարակությունում, ցավոք, չեն սահմանափակվում միայն սելեկտիվ աբորտներով:
Հուլիսի վերջին Ադրբեջանի Լենքորանի շրջանում 6-օրական Մելեք Նուրուլաևայի հրեշավոր սպանությունն է տեղի ունեցել: Նրա տատը՝ Ատիֆան, աղջկա մարմնում ասեղներ և քորոց է մտցրել և նետել մարմինը ջրհորը: Նրա խոսքով՝ նա պատրաստվում էր սպանությունը ջիների վրա գցել: «Ես երկրորդ աղջիկ չեմ ուզել: Մտածում էի, որ բոլորը կհավատան, որ սպանությունը ջիների կողմից է կատարվել: Հետո ինձ մոտ կասկածներ հայտնվեցին: Այդ պատճառով էլ ես երեխային վերցրի և բակի ջրհորը նետեցի», — պատմել է Ատիֆա Նուրուլաևան:
Այդ դեպքը բուռն քննարկումներ է առաջացրել Ադրբեջանում, շատերը սոցցանցերում մեղադրում էին աղջկա հորը, սակայն դեռևս կալանավորվել է տատը որպես գլխավոր կասկածյալ: Դատը տեղի կունենա մոտ երեք ամիս անց: