Ադրբեջանի մայրուղիներում պարեկային մեքենաների մուլյաժներ են հայտնվել, և դրանցից մեկն արդեն «վթարի» է ենթարկվել
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի ճանապարհներին պարեկային մեքենաների պլաստիկից պատրաստված կրկնօրինակներ են հայտնվել։ Դրանք նախատեսված են վթարները կանխելու համար։ Սակայն դրանցից մեկն արդեն ինքն է «վթարի է ենթարկվել»։
Մուլյաժները լուսաթարթներ, իսկ որոշները նույնիսկ արագաչափեր ունեն։ Դրանք տեղադրված են հիմնականում միջքաղաքային մայրուղիներում, պատմում է 1news-ը։
Լուսանկարը՝: 1news.az
Հեռվից մուլյաժը ճանապարհային ոստիկանության իսկական մեքենայի տեսք ունի։ Ըստ մտահղացման՝ դա պետք է վարորդներին ստիպի նվազեցնել արագությունն, ավելի ուշադիր և զգույշ լինել։
Բաքվի ճանապարհային ոստիկանության վարչությունում ասում են, որ դա կիրառվում է շատ երկրներում, այնպես որ Ադրբեջանը պարզապես փոխառել է համաշխարհային փորձը։
Սակայն սոցիալական ցանցերի օգտատերերն այդ ձեռնարկի հաջողությանը չեն հավատում։
Որոշ մեկնաբանություններ․
«Չեմ զարմանա, եթե այդ մուլյաժները նույնպես սկսեն կաշառք վերցնել»;
«Նրանց դեմ, ովքեր թքած ունեն կանոնների վրա, այդ մուլյաժներն անզոր են»;
«Բացարձակ անօգուտ մի բան։ Առաջին անգամից դրանք սկսելու են անտեսել»։
Առաջին վթարը
Առաջին «տուժած» մուլյաժն ընդամենը մի քանի օր է եղել այն մայրուղում, որը Բաքուն միացնում է Շամախի քաղաքին։
Վարորդին, որը կոտրել է մուլյաժը, ձերբակալել են, սակայն չի հաղորդվում՝ արդյոք միտումնավոր է նա արել դա, թե ոչ։
Ըստ վիճակագրության պետական կոմիտեի տվյալների՝2019թ-ի առաջին վեց ամիսներին Ադրբեջանում 822 վթար է եղել։ Դա կրկնակի ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։