Ադրբեջանական փակ հեռուստաընկերության գույքը վտանգված է
Կիսվել
Կիսվել
ANS ընկերությունների խումը հայտարարություն է տարածել, որում ասված է, որ հեռուստաընկերության գույքը, մասնավորապես արխիվի 25 տարվա ընթացքում հավաքած նյութերը ոչնչացման եզրին են:
Հայտարարությունում ասված է, որ հեռուստաընկերության շենքի դռների վրա կնիք են դրել իրավապահ մարմինները 2016թ-ի հուլիսին՝ ANS-ին եթերից զրկելու մասին Հեռարձակման ազգային խորհրդի ընդունած որոշման և Գլխավոր դատախազությունում քննություն սկսելուց հետո: Ընկերությունը մեղադրվում է ահաբեկչական հայացքների տարածման համար:
ANS-ի հայտարարությունում ասված է նաև, որ արխիվի նյութերը պահպանման հատուկ ռեժիմ են պահանջում, և այն պատճառով, որ աշխատակիցներին չի թույլատրվում հոգ տանել դրանց համար, այդ նյութերը շուտով անպիտան կդառնան: Փչանալու վտանգի տակ են նաև հեռուստաընկերության թանկարժեք սարքավորումները: Շենքի կնքված հատված մուտք գործել չի թույլատրվում անգամ հավաքարարներին:
ANS-ը հայտարարում է նաև հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների փաստերի մասին: «Եթերից զրկվելուց հետո ընկերությունը բախվում է բացահայտ սպառնալիքների և ճնշման: Իսկական պայքար է գնում մեր գույքը բաժանելու համար», — ասված է հաղորդագրությունում:
ANS-ի ղեկավարությունը վստահեցնում է, որ շարունակելու է իրենց իրավունքների համար պայքարել ադրբեջանական և միջազգային օրենսդրության շրջանակում:
— ANS անկախ մեդիաընկերությունը հիմնվել է 1991թ-ի նոյեմբերին Վահիդ և Սեյֆուլա Մուստաֆաև եղբայրների և լրագրող Միրշահին Աղաևի կողմից: Ադրբեջանի առաջին անկախ հեռուստաընկերությունն է համարվում:
— Հեռուստաալիքը մեծ համբավ է ձեռք բերել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ դրա թղթակից Չինգիզ Մուստաֆաևը (ընկերության հիմնադիրների ավագ եղբայրը) լուսաբանում էր պատերազմական իրադարձությունները և զոհվեց ռազմաճակատում 1992թ-ին:
— Իր գործունեության ընթացքում հեռուստաալիքը երեք անգամ զրկվել է եթերից: Առաջին անգամ՝ մի քանի ամսով դեռևս Էլչիբեյի կառավարության ժամանակ 1993թ-ին, երկրորդ անգամ՝ 2006թ-ի նոյեմբերին 17 օրով: Եվ վերջապես, 2016թ-ի հուլիսին՝ հետապնդվող թուրք քաղաքական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարցազրույցի անոնսից հետո, որը մասնակից էր Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին, հեռուստաալիքը վերջնականապես փակվեց դատարանի որոշմամբ: