Ադրբեջանական ծագման հայտնի ամերիկացի գիտնական Լոթֆի Զադեն հուղարկավորվել է հայրենիքում
Կիսվել
Կիսվել
Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ մաթեմատիկոս Լոթֆի Զադեն հուղարկավորվել է սեպտեմբերի 29-ին Բաքվի Պատվո հուղարկավորման ծառուղում:
Լոթֆի Զադեն հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ մշակել է ոչ հստակ տրամաբանության տեսությունը (Fuzzy Logic), որը հեղափոխական է համարվում և լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում: Այդ տեսությունը շատ խոշոր ընկերությունների թույլ է տվել հաջողության հասնել իրենց տեխնոլոգիական արտադրանքում:
Լյութֆալի Ալեսքերզադեն ծնվել է Բաքվում ադրբեջանահրեական խառն ընտանիքում: 1932թ—ից ապրել է Իրանում, 1944թ—ին՝ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ Լոթֆի Զադե անվան տակ աշխատանքի անցել Կալիֆորնիայի համալսարանում: Մահացել է սեպտեմբերի 6-ին ԱՄՆ—ում: Գիտնականը պատգամել է իրեն թաղել պատմական հայրենիքիում մուսուլմանական ծիսակարգով:
Հայտնի հայրենակցի հրաժեշտի արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը, պետության այլ ղեկավարներ, հանգուցյալի հարազատներն ու մտերիմները: