Կիրակի՝ մարտի 12-ին, Ախբազիայում խորհրդարանական ընտրություններ են:
Թեկնածուներ
[yes_list]
Պատգամավորության 113 թեկնածու են առաջադրել ընտրողների նախաձեռնող խմբերը,
24-թեկնածու՝ քաղաքական կուսակցությունները:
[/yes_list]
Թեկնածու առաջադրելու իրավունք է ստացել 8 կուսակցություն, սակայն դրանից օգտվել է 4 կուսակցություն.
[yes_list]
«Այնար» կուսակցությունը պատգամավորության 8 թեկնածու է առաջադրել;
«Ամցախարան»՝ 7;
«Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումը»՝ 6;
«Հանուն արդարության և զարգացման Աբխազիայի ժողովրդական ճակատը»՝ 3 թեկնածու:
[/yes_list]
Թեկնածուների թվում են.
[yes_list]
մեկ նախկին նախագահ՝ Ալեքսանդր Անկվաբը,
երկու նախկին վարչապետ՝ Սերգեյ Շամբան և Լեոնիդ Լակերբայան,
մի քանի նախկին նախարար՝ նախկին արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան, ներքին գործերի նախկին նախարար Ռաուլ Լոլուան, Պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար, ներկայում՝ միացյալ ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան, մշակույթի երկու նախկին նախարարներ Նուգզար Լոգուան և Բադրա Գունբան, ֆինանսաների նախկին նախարար Բեսլան Կուբրավան,
խորհրդարանի դեռևս գործող գումարման 31 պատգամավոր,
Քաղաքային և շրջանային ադմինիստրացիաների մի քանի ղեկավար, այդ թվում՝ Սուխումի նախկին քաղաքապետ Ալյաս Լաբախուան և Գագրայի շրջանի նախկին ղեկավար Աստամուր Կեցբան:
[/yes_list]
6-րդ գումարման խորհրդարան անցնելու համար պայքարում է 8 կին և 129 տղամարդ:
Պատգամավորական մանդատի թեկնածուների ազգային կազմը՝
[yes_list]
129 աբխազ,
8 հայ և,
1 ռուս:
[/yes_list]
Ամենաերիտասարդ թեկնածուն (Սայիդ Աժիբա) 26 տարեկան է, ամենատարեցը (Վալերի Կվարչիան)՝ 71:
Ֆինանսները
Խորհրդանական ընտրությունների անցկացման համար բյուջեից մոտ 15մլն ռուբլի [մոտ 254 հազար դոլար] է հատկացվել:
Նախընտրական փուլի խնդիրները
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամազ Գոգիան լրագրողներին ասել է, որ նախընտրական փուլում «թեկնածուները միմյանց հանդեպ բազմաթիվ դժգոհություններ են ունեցել, սակայն պաշտոնական բողոքներ քիչ են եղել»:
«Շատ դեպքերում բողոքները բանավոր բնույթ են կրում: Պաշտոնապես՝ գրավոր կերպով բոոք շատերը չեն ուզում ներկայացնել, իսկ ասեկոսեներին մենք չենք կարող արձագանքել: Պաշտոնապես 6 բողոք է ներկայացվել, սակայն հետագայում 4-ից հրաժարվել են», — ասել է Գոգիան: