Փողոցային շները մարդկանց կյանքի համար վտանգ են ներկայացնում:
Դա կծելու վտանգն է, որն առավել վտանգավոր է երեխաների համար, և նրանք մեծերից ավելի հաճախ են հարձակման զոհ դառնում, քանի որ կենդանիները զգում են նրանց անպաշտպանությունը:
Դա վարակիչ հիվանդությունների վտանգն է:
Հակասանիտարիան:
Այդ ամենն այդպես է: Սակայն մի՞թե շներն իրենք են ընտրել մարդու համար սպառնալիք դառնալը: Քանի որ մարդիկ են մեղավոր, որ նրանք անտուն են և վտանգավոր, հասարակությունը պետք է լուծի այդ հարցը: Եվ կենդանիներին սպանելով այն չի լուծվի:
Փաստագրական ֆիլմ այդ մասին, որը նկարահանել են Eyewitness Studio-ն և Go Group Media-ն:
Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ