MH-17 չվերթի զոհերի հարազատներին 400մլն դոլար փոխհատուցում է նախատեսվել
Կիսվել
Կիսվել
ԱՄՆ դատարանը բավարարել է 2014թ-ին Դոնեցկի շրջանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի 18 հարազատների հայցերը: Այս մասին հաղորդում է «Նովայա գազետան»:
Դատարանն ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովին մեղավոր է ճանաչել MH-17 չվերթի մալազիական «Բոինգի» կործանման համար: Այժմ Ստրելկովը պետք է զոհերի՝ դատարան դիմած յուրաքանչյուր ազգականին 20մլն դոլար փոխհատուցում վճարի: Ստրելկովն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում ամերիկյան դատարանի որոշումն ու չի պատրաստվում փոխհատուցում վճարել: «Եթե այդ մարդիկ ինձ ինչ-որ կերպ ստիպում են փոխհատուցում վճարել, ապա ես պետք է հազար տարի դեռ ապրեմ», — իրավիճակը մեկնաբանել է Ստրելկովը՝ թերևս նկատի ունենալով, որ բավականաչափ գումար չունի փոխհատուցում վճարելու համար:
2017թ-ի հուլիսի 17-ին Malaysia Airlines ընկերության ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը, ավիավթարի ենթարկվեց Դոնեցկի շրջանի երկնքում: Ինչպես ավելի ուշ պարզվեց միջազգային հետաքննության ընթացքում, կործանման պատճառ է դարձել «հող-օդ» հրթիռը, որն արձակվել է «Բուկ» ռուսական զենիթահրթիռային կայանքից:
Ռուսական իշխանություններն իրենց մեղքը չեն ընդունում: Միջազգային հետաքննությունը, որին մասնակցում են Նիդերլանդներն, Ուկրաինան, Մալայզիան, Բելգիան և Ավստրալիան, շարունակվում է: Սպասվում է, որ մոտակա ամիսներին այն կավարտվի, և միջազգային տրիբունալ կսկսվի: