Գերմանացի քաղաքական գործիչ. ՆԱՏՕ-ն պետք է լուծարել
Կիսվել
Կիսվել
Գերմանիայի Բունդեսթագի Ձախ խմբակցության նախագահ Սառա Վագենկնեխտն առաջարկել է լուծարել ՆԱՏՕ-ն և Եվրոպայում նոր պաշտպանական դաշինք ստեղծել Ռուսաստանի մասնակցությամբ:
Այդպիսով, գերմանացի քաղաքական գործիչն արձագանքել է ԱՄՆ նորընտրիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «հնացել է»:
«ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է լուծարել և փոխարինել անվտանգության կոլեկտիվ համակարգով, որի անդամ կլինի նաև Ռուսաստանը», — հայտարարել է Վագենկնեխտը: Ինչպես հաղորդում է «Գերմանական ալիքը», Վագենկնեխտը նույնպես մեղադրել է Գերմանիայի կառավարությունը «սխալների և անհաջողությունների» համար:
Ձախ կուսակցության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ քննադատում են ՌԴ հանդեպ Գերմանիայի և ԵՄ քաղաքականությունը՝ մասնավորապես հայտարարելով Մոսկվայի դեմ մտցված պատժամիջոցների «վտանգի» մասին:
Գերմանական Bild և բրիտանական The Times ամսագրին հունվարի 15-ին տված հարցազրույցում Թրամփը ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է անվանել և հայտարարել է, որ ԱՄՆ հանդեպ անազնիվ է համարում այն, որ անդամ երկրների մեծ մասը «չի վճարում այն, ինչ պետք է»: Թերևս «մնացած հարցերում ՆԱՏՕ-ն շատ կարևոր է ինձ համար», ավելացրել է ԱՄՆ նախագահը: