«Սաակաշվիլիին խաբել են, որպեսզի նա տեղափոխվի բանտային հիվանդանոց», - հայտարարել է օմբուդսմենը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին փաստացի բռնի կերպով տեղափոխել են բանտային հիվանդանոց։ Հաղորդվում է, որ նա դիմադրություն է ցուցաբերել և մարմնական վնասվածքներ ստացել։