Հակամարտություններ

Բաքուն կգնա՞ ամբողջական սահմանազատման. կարծիք:

«Չկան փաստարկներ, որ Բաքուն կգնա ամբողջական սահմանազատման». կարծիք Երևանից

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը դժվար թե իր զորքերը դուրս բերի Վայոց Ձորից, Սյունիքից, Գեղարքունիքից: Ասում է՝ նոր էսկալացիաների պարագայում օկուպացված տարածքները լուրջ առավելություն կտան Բաքվին:

Սահմանազատման դեմ շարժում ՀՀ-ում
photo icon video icon

«Սահմանազատման դեմ շարժման հետևում ՌԴ-ն ու 5-րդ շարասյունն են»․ կարծիք

Շարժումն առաջնորդում է Հայաստանում հարգված հոգևորական։ Սակայն քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ այն մեծ թափ չի հավաքի, քանի որ դրան աջակցում են նախկին նախագահները, որոնց հասարակությունը մերժել է դեռևս 2018 թ․-ին։

Բաշքենդը անկլավ է Ադրբեջանի տարածքում
photo icon video icon

Հայկական անկլավ Արծվաշենը, որ դատարկ է արդեն 32 տարի

Շրջակա գյուղերի բնակիչներն ասում են, որ այն պահից, երբ գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իրենց ընտանիքները կերակրում են այստեղ անասուններ պահելու շնորհիվ։ Փորձագետներն էլ վստահ են, որ անկլավների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի սկսվի։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

«Ցեղասպանությունը զուտ հայկական հարց չէ». կարծիքներ

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի և քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի մեկնաբանություններն այն մասին, թե ինչպես են աշխարհաքաղաքական փոփոխություններն ազդում ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ քաղաքականության վրա։

Կրակոցներ սահմանին․ նոր էսկալացիա կլինի՞

«Մոտիվները պետք է փնտրել Մերձավոր Արևելքում»․ կարծիք Բաքվի քայլերի մասին

«Պատահական չէ, որ Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակում Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան թիրախավորումից ժամեր անց»,- ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Թուրքիան՝ Երևան-Բաքու բանակցությունների մոդերատո՞ր

Թուրքիան՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մոդերատորի դերում. ի՞նչ կստացվի

Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջնորդի դերում Անկարայի թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում Երևանում։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանությունը

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ