Ինչ է փոխվել հասարակության մոտեցումներում և ինչու, ինչպես և որ դեպքում է հնարավոր պահպանել ընտանիքը։ Ամուսնալուծված կանանց պատմություններ, փորձագիտական գնահատական։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը ԼՂ-ի էթնիկ զտման, Ադրբեջանի հետ չկայացած բանակցությունների, վերադարձի իրավունքի, միջազգային հանրության դիրքորոշման և այլ հարցերի մասին
Հայաստանի վարչապետի այցը Թբիլիսի կայացավ Ֆրանսիայի արտգործանախարարի հետ հանդիպումից ժամեր անց։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այն չի պայմանավորում բացառապես հայ-վրացական կապերի զարգացմամբ։
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի խոսքով՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող թուրքական աղքատ բնակավայրերի բնակիչներն ուզում են, որ հայ-թուրքական սահմանը բացվի, քանի որ հասկանում են՝ դա իրենց ձեռնտու է։
Կրթությունն այլևս սահմաններ չունի, գիտելիքը դարձել է հասանելի և մատչելի։ Այդ պատճատով շատ երիտասարդներ գերադասում են այլևս տարիներ և գումար չվատնել ակադեմիական կրթություն ստանալու համար
Հայաստանի վարչապետն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել արդեն իսկ համաձայնեցված դրույթներով, մյուսները՝ թողնել հետոյի։ Բաքուն մերժում է։ Մեկնաբանություն։
Արտախորհրդարանական ուժերը դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու համար ստորագրահավաք իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Կարծիքներ։
«Խնդիրը միայն պետական գումարների ծախսը չէ։ Հաշվետու պետք է լինել, որովհետև պետական սահման է որոշվում, մարդիկ պետք է իմանան՝ ինչպե՞ս է որոշվում, ապահովվո՞ւմ են Հայաստանի շահերը, թե՞ ոչ»,- ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։