Ուկրաինայից հետո ՌԴ թիրախում կհայտնվեն Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը
Կիսվել
Կիսվել
Atlantic Council-ի վերլուծությունը
Ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնը նշում է, որ Ուկրաինայի հակամարտության անհաջող կարգավորումը կարող է հանգեցնել նոր պատերազմների հետխորհրդային տարածքում: Վերլուծաբանների կարծիքով՝ վտանգի տակ կհայտնվեն Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան, որտեղ, ինչպես նշվում է փաստաթղթում, «ապակայունացման նախապատրաստությունները լիարժեք ընթացքի մեջ են»։
Վերլուծաբանները հիշեցնում են․
Ռուս ազգայնական գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը, որին հաճախ անվանում են «Պուտինի ուղեղ», անցյալ ամիս հայտարարել էր, որ ոչ մի հետխորհրդային պետություն չպետք է ունենա ինքնիշխանություն։
Մի քանի օր առաջ Կրեմլի առաջատար քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը Ռուսաստանին կոչ էր արել Կենտրոնական Ասիայում և Կովկասում իրականացնել «հատուկ ռազմական գործողություններ»` այնպես, ինչպես Ուկրաինայում։
Փետրվարի սկզբին Ադրբեջանի անվտանգության ծառայությունները հրապարակեցին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի զրույցների ձայնագրությունները, որոնց համաձայն՝ նա, իբր, Ռուսաստանի ԱԴԾ գործակալների հետ համակարգել է պետական հեղաշրջման ծրագրերը:
Անցյալ տարվա ամռանը Հայաստանի իշխանությունները ձերբակալեցին ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալելու, այսինքն՝ իշխանազավթման մեղադրանքով։
Կենտրոնական Ասիայում ռուսական ռազմական հետախուզության արտահոսած փաստաթղթերը բացահայտում են Ղազախստանը ապակայունացնելուն միտված ակտիվ գործողությունների ծրագրեր՝ էլիտային կաշառք տալ, «ռուսաֆոբիայի» մեղադրանքները որպես զենք օգտագործել և կեղծ կազմակերպությունների միջոցով քարոզչության տարածել։