Apple-ը փակել է Չինաստանի իր բոլոր խանութները մինչև փետրվարի 9–ը կորոնավիրուսի արագ տարածման պատճառով
Կիսվել
Կիսվել
Apple–ը փակել է Չինաստանի իր բոլոր 42 խանութները որպես մահացու վտանգավոր կորոնավիրուսի արագ տարածման դեմ կանխարգելիչ միջոց։
Ընկերության պաշտոնական չինական կայքը խանութների հասցեն գտնելու փորձի ժամանակ նախազգուշացնում է, որ դրանք փակ են հանրային առողջապահության ոլորտում տիրող իրավիճակի և կանխարգելիչ միջոցառումների պատճառով»։
Bloomberg պարբերականի տվյալներով՝ Apple–ը կարող է խնդիրներ ունենալ նոր սարքերի արտադրության հետ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, քանի որ երկու խոշորագույն ֆաբրիկաները, որտեղ հավաքվում են iPhone սմարթֆոնները, շուրջ 500 կմ հեռավորության վրա են Ուհան քաղաքից, որտեղ գրանցվել են վարակի առաջին դեպքերը։
Այդ տարածությունը բավականին փոքր է, իսկ հիվանդության տարածման սպառնալիքն այնտեղ բավականին բարձր է, գրում է Bloomberg-ը։
Համաճարակի հետ կապված արդիական իրավիճակին կարելի է հետևել այս առցանց քարտեզի միջոցով։
Տվյալ պահին, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսից մահացել է 305 մարդ, 346 հիվանդ արդեն ապաքինվել է։ Ընդհանուր վարակվածների թիվն ավելի քան 14 հազար է։
Կորոնավիրուսը տարածվել է արդեն նվազագույնը 15 երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանի համաճարակնարտակարգ իրավիճակ է գնահատել։
Ֆրանսիացիները, որոնք տարհանվել են չինական Ուհան քաղաքից, ժամանել են ֆրանսիական Մարսել քաղաքի մոտ գտնվող հատուկ կլինիկա, որտեղ մի քանի շաբաթ կարանտինի մեջ են լինելու։ 2020 թ–ի հունվարի 31։ REUTERS/Jean-Paul Pelissier