8 սպանված և 12 վիրավոր՝ ԱՄՆ-ում սինագոգի վրա հարձակման հետևանքով
Կիսվել
Կիսվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի «Կենաց ծառ» անվամբ սինագոգի մերձակայքը: 2018թ-ի հոկտեմբերի 27: REUTERS/John Altdorfer
Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան Փիթսբուրգ քաղաքի սինագոգի ուղղությամբ, հաղորդում է CNN-ն: Այնտեղ այդ ժամանակ շաբաթ օրվա առավոտյան աղոթքի ժամն է եղել, որին մասնակցում էր մոտ հարյուր մարդ:
Ենթադրաբար կրակ է բացվել կիսաավտոմատ հրացանից:
Զոհվել է 8 մարդ, 12-ը վիրավորվել է, այդ թվում՝ երեք ոստիկան, որոնք դեպքի վայր էին ժամանել:
Հատուկջոկատայինների հետ բանակցություններից հետո հարձկվողը հանձնվել է: Հայտնի է, որ նա նախկինում հակասեմիթական արտահայտություններով է հանդես եկել:
Մեկնաբանելով այս ողբերգական դեպքն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մահապատժի մասին օրենսդրության խստացման մասին մտածել:
Թրամփին քննադատող ամերիկյան լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ կատարվածի ֆոնին նախագահը չի հրաժարվել անցկացնել Հանրապետական կուսակցության կողմնակիցների նախընտրական հանրահավաք: Թեև շատերը կարծում են, որ վերջին շաբաթվա ողբերգական դեպքերի՝ Թրամփի կարևոր ընդդիմադիրներին պայթուցիկ սարքեր ուղարկելու, սինագոգի վրա այսօրվա հարձակման պատճառը Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին երկրում լարված իրավիճակն է, որին այդպես են արձագանքում հոգեպես անկայուն մարդիկ: