Ներքին գործերի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018թ-ին գրանցվել է 3071 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 329 մարդ։ Դա 2%-ով ավելին է, քան 2017թ-ին։
Վրաստանում ավտովթարների վիճակագրությունը տագնապ է առաջացնում, սակայն դրանց քանակը տարեցտարի ավելանում է։
Համեմատության համար․ 2017թ-ին գրանցվել է 2626 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 322 մարդ։
ՃՏՊ քանակով Վրաստանը Եվրոպայում առաջատար տեղերն է զբաղեցնում։ Իրավիճակի բարելավման համար մասնագետները պահանջում են կոշտ կարգավորումներ ընդունել։
Ահա վթարի հասցնող ամենահաճախ հանդիպող գործոնները․
• արագության գերազանցում;
• սխալ մանևր․ մեկ գծից մյուսն անցնելն առանց թարթիչ միացնելու, հոծ գծի հատում, վազանց՝ արգելված վայրում,
• ոչ սթափ վիճակում մեքենա վարելը,
• հետիոտնի կողմից անվտանգության կանոնների խախտում,
• ավտոմեքենայի տեխնիկական անսարքություն,
• չկարգավորված ճանապարհային ենթակառուցվածք։
ՆԳՆ հաշվետվությունում ասվում է, որ անցյալ տարի ՃՏՊ հետևանքով 21 երեխա (մինչև 16 տարեկան) է մահացել։ Վրաստանում մանկական հատուկ նստատեղերը մեքենաներում պարտադիր չեն, ինչն, ըստ մասնագետների, ավելացնում է երեխաների մահացության թիվը վթարների ժամանակ։