2016-ի ընթացքում ՀՀ դատարանները արդարացման 160 որոշում են կայացրել, որի արդյունքում արդարացվել է 187 մարդ: Արդարացվածներից 140-ը ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 47 -ը` մասնակի: 76-ի վերաբերյալ որոշումն արդեն օրինական ուժի մեջ է մտել 2016 թ.-ի դեկտեմբերի 30-ից:
Լրիվ արդարացվածների թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելացել է 30-ով (19.1%):
Սա այն դեպքում, որ 2007 թվականին արդարացման վճիռ կայացրած դատավորին Հայաստանում պատժում էին: Մասնավորապես,Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը առաջին ատյանի դատավոր Պարգև Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել, մինչդեռ Հայաստանում դատավորները նշանակվում են ցմահ:
Անցած տարվա վիճակագրությունը վկայում է, որ ամենից շատ արդարացվել են միջին ծանրության հանցագործություն գործած անձիք:
Ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով արդարացվել է 41 անձ (21.9%)
միջին ծանրության հանցագործության մեղադրանքով` 84 անձ (44.9%)
ծանր հանցագործության մեղադրանքով` 38 անձ (20.3%)
առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով` 4 անձ (2.2%):
Արդարացվածներին առավել հաճախ մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հանցագործությունները կատարելու համար.