Վրաստանի նախկին գլխավոր դատախազը գիշերային ակումբում ծեծել է երկրի գլխավոր աուդիտորին
Կիսվել
Կիսվել
Վրաստանի Աուդիտի պետական ծառայության ղեկավար Լաշա Թորդիայի վրա է հարձակվել նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն: Այդ մասին հայտարարել է տուժածը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ի գիշերը Թբիլիսիի գիշերային ակումբներից մեկում: Լաշա Թորդիայի խոսքով՝ պատճառը եղել է գործը, որն այժմ ուսումնասիրում է աուդիտի ծառայությունը և որում ներքաշված է Օթար Փարցխալաձեն:
«Հանդիպելիս նա ագրեսիվ տոնով հարցրեց, թե ինչիս է պետք նրա վրա կոմպրոմատ հավաքելն ու ինչպես եմ պատրաստվում ապրել իրավասություններիս ժամկետի լրանալուց հետո: Ես նրան խորհուրդ տվեցի այդ տոնն ուրիշ տեղ կիրառել, որից հետո հարված ստացա նրանից: Հարվածներ էին հասցնում նաև նրան ուղեկցող անձինք: Այդ մարդը լրիվ անպատժելիության զգացում ունի. նա այդ արարքն արել է մարդկանց աչքի առջև, որոնք այդ ժամանակ գտնվում էին ակումբում», — հայտարարել է աուդիտի ծառայության ղեկավարը:
Տեղեկատվությունն այն գործի մասին, որի մասնակից է Օթար Փարցխալաձեն, աուդիտի ծառայությունը պլանավորում է տարածել մայիսի 15-ին:
Լաշա Թորդիայի վրա հարձակման փաստի առթիվ ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի համաձայն, ինչը «բռնություն» է ենթադրում: