Օս բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը պարտվել է աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում
Կիսվել
Կիսվել
Բոքսի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտը, որը կայացավ Մոսկվայում հուլիսի 21-ին «Օլիմպիական» համալիրում, գլխավոր իրադարձություն դարձավ Հարավային Օսիայում և Հյուսիսային Օսիայում-Ալանիայում (Ռուսաստանի Դաշնություն): Պատճառն այն է, որ տիտղոսի համար պայքարում էր Վլադիկավկազում ծնված 25-ամյա բռնցքամարտիկը, որն այստեղ կուռք է համարվում:
Սակայն հաղթանակը տարավ Գասիևի մրցակից ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը: Նա էլ հենց դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն՝ հավաքելով բոլոր 4 տիտղոսները Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC), Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) և Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) վարկածներով:
Նա դարձավ նաև The Ring հեղինակավոր միջազգային պարբերականի կարևորագույն պարգևի դափնեկիր՝ Մուհամեդ Ալիի գավաթակիր:
ասնյակ, եթե ոչ հարյուրհազարավոր մարդիկ էին այստեղ երկրպագում Գասիևին: Վլադիկավկազի Ազատության հրապարակում հսկայական էկրան էր տեղադրվել, և մարդիկ մրցամարտը դիտում էին հենց փողոցում: Հարավային Օսիայում գաղափար կար ի սկզբանե երկրպագուների համար բաց երկնքի տակ բարձր լեռնային հատվածում՝ Գալիաթ հին բնակավայրում, միջնադարյան աշտարակների ֆոնին տեղ պատրաստել: Մրցամարտը կայացավ ուշ գիշերին, և մտավախություն առաջացրեց բարդ ճանապարհը, որով մարդիկ պետք է բարձրանային մթության մեջ, և քարաթափման սպառնալիքը:
Գասիևի և Ուսիկի դիմակայությունն ամենասպասված իրադարձություններից էր ոչ միայն օսերի, այլ նաև բոքսի բոլոր սիրահարների համար:
Երկու բռնցքամարտիկներն էլ մինչ այս պարտություններ չէին կրել պրոֆեսիոնալ ռինգում: Մուրատ Գասիևը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում, նրա հաշվին կա 26 հաղթանակ, որոնցից 19-ը՝ նոկաուտով: Նա արդեն վաղուց է աշխատում հայտնի մարզիչ Աբել Սանչեսի հետ: Այս մրցամարտին, ինչպես և նախորդ մրցամարտերի մեծ մասին Գասիևի նախապատրաստման հիմնական հատվածն անցել է Սանչեսի «Big Bear» մարզակենտրոնում, որը գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիայի սարերում: Տեղացի լրագրողները գրում էին, որ մարզումների ժամանակ նա աշխատել է հիմնականում ձախլիկ սպարինգ-մրցակիցների հետ, որպեսզի ավելի լավ ադապտացվի ձախլիկ Ուսիկին:
Ալեքսանդր Ուսիկն այս ավարտական մարտից առաջ 14 պրոֆեսիոնալ մրցամարտ էր անցկացրել, 11-ը՝ մրցակիցների նոկաուտով:
Ի սկզբանե առաջին ծանրքաշային կարգում Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի եզրափակիչը պետք է կայանար մայիսի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդե քաղաքում: Սակայն, ինչպես գրում էին ռուսսական լրատվամիջոցները, տեղի կազմակերպիչների մոտ դժվարություններ են առաջացել, և Գասիևի մենեջերները, որոնք ի սկզբանե Մոսկվան էին լոբբինգ անում, կարողացել են մրցամարտը տեղափոխել Մոսկվա:
Այնուհետև բարդություններ առաջացան այն պատճառով, որ Ուսիկի ուկրաինացի մենեջերները դժգոհ էին Մոսկվայում իրենց անվտանգության կազմակերպումից և ասում էին, որ կարող են չեղարկել մրցամարտը:
Սակայն ամեն ինչ հարթվեց, և մրցամարտը կայացավ:
Հաղթողը՝ Ալեքսանդր Ուսիկը որպես պարգև կստանա 4 մլն դոլար: Պարտված Մուրատ Գասիևը՝ 2 մլն դոլար:
Մրցամարտից հետո Ուսիկը Գասիևին իր «ուժեղագույն մրցակից» է անվանել:
Գասիևն Ուսիկին անվանել է իր պրոֆեսիոնալ կարիերայի լավագույն մրցակից.
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի