Ամերիկան ոստիկանական մեքենաներ է այրում և պառկում գետնին՝ կրկնելով «Շունչս կտրվում է»։ Ֆոտոռեպորտաժ
ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ համակված է բազմահազարանոց ագրեսիվ ցույցերով այն բանից հետո, երբ Մինեսոտա քաղաքում ոստիկանության կողմից ձերբակալության ընթացքում զոհվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Հունիսի 1–ին կայանալու են 44–ամյա ոստիկան Դերեք Շովենի (ամերիկյան լրատվամիջոցներն ընդգծում են, որ նա սպիտակամորթ է) գործով առաջին լսումները, որը մեղադրվում է Ֆլոյդի սպանության մեջ։ Ձերբակալման պահին նա շնչահեղձ անող հնարք է կիրառել, որը հանգեցրել է 26–ամյա Ֆլոյդի մահվանը։
ԱՄՆ ավելի քան 40 քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։ Սակայն մարդիկ մեծ մասամբ անտեսում են այն, ինչն արդեն դեպքերի մեծ մասում հանգեցրել է ոստիկանության հետ բախումների։

Առանձնապես դաժան էին հունիսի 1–ի գիշերը Նյու Յորքում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում և Լոս Անջելեսում ցուցարերների հետ բախումները։ Այնտեղ կիրառել են արցունքաբեր գազ և կրակել ամբոխի վրա պղպեղով փամփուշտներով։
Ամենուրեք այրում են ոստիկանական մեքենաներ, շատ քաղաքներում՝ ավերում խանութներ։


Դենվերում հազարավոր մարդիկ մասնակցել են խաղաղ ցույցին․ նրանք պառկել են գետնին՝ դեմքով դեպի հատակը, ձեռքերը մեջքի հետևում, և վանկարկել․ «Չեմ կարող շնչել»։
Վաշինգտոնի 15 նահանգներում տեղակայված են Ազգային գվարդիայի ուժեր, դա ԱՄՆ պահուստային ռազմական ուժն է երկրի ներսում արտակարգ իրավիճակների կարգավորման համար։

Մայիսի 31–ի գիշերն Ազգային գվարդիայի հինգ հազար զինվորական է տեղակայվել Վաշինգտոնում այն բանից հետո, երբ բազմահազարանոց ամբոխը խարույկներ է վառել Սպիտակ տան մոտ և ոստիկանների ուղղությամբ քարեր նետել։

Ցույցերի հարյուրավոր մասնակիցներ կալանավորված են։ Զոհերի մասին դեռևս հաղորդագրություններ չկան։
Ֆլոյդի գործը զայրույթի բռնկում է առաջացրել ԱՄՆ–ում՝ աֆրոամերիկացիների դեմ ոստիկանության անհամաչափ բռնության բազմաթիվ նմանատիպ նախորդ դեպքերի ֆոնին։ Շատերի համար այս ցույցը նաև վրդովմունքի արտահայտում է սոցիալ–տնտեսական անհավասարության և սեգրեգացիայի առթիվ, հատկապես՝ Մինեապոլիսում։

Ի՞նչ է տեղի ունեցել Ջորջդ Ֆլոյդի հետ
Մայիսի 25–ի երեկոյան Մինեսոտայի փոքր մթերային խանութը ոստիկանություն է կանչել, քանի որ Ջորջ Ֆլոյդը փորձել է վճարել կեղծ 20–դոլարանոցով։
Ոստիկանները փորձել են նրան մեքենա նստեցնել, սակայն նա ընկել է գետնին և ասել, որ փակ տարածքների վախ ունի։
Ոստիկանության տվյալներով՝ նա ֆիզիկապես դիմադրել է սպաներին և ձեռնաշղթաներով է եղել։
Ոստիկան Դերեք Շովենը ծնկով գետնին է սեղմել նրա պարանոցը։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Ֆլոյդն ասում․ «Խնդրում եմ, շունչս կտրվում է» և «Մի սպանիր ինձ»։

Ըստ նախնական փորձաքննության՝ ոստիկանը նրան այդ դիրքում պահել է ութ րոպե 46 վայրկյան, ընդ որում՝ այն բանից գրեթե երեք րոպե անց, երբ Ֆլոյդը դադարել է շարժվել։
Ավելի ուշ նա հիվանդանոց է տեղափոխվել, սակայն արդեն մահացած է եղել։