Ադրբեջանցին, հայն ու վրացին կրկին կհանդիպեն Բեռլինում. «Տոլմայի օրագրեր» սերիալը շարունակվում է
Կիսվել
Կիսվել
«Տոլմայի օրագրեր» սերիալի նոր էպիզոդներ
Մեկնարկել են իր տեսակի մեջ միակ՝ «Տոլմայի օրագրեր» (Dolma Diaries) կատակերգական վեբ-սերիալի նոր էպիզոդների աշխատանքները։
Այն պատմում է երեք երիտասարդ տղաների մասին՝ հայ, ադրբեջանցի և վրացի, որոնք ապրում են Բեռլինում համատեղ վարձակալած բնակարանում։ Նրանք Գերմանիա են եկել սովորելու՝ ստանալով կրթաթոշակ, որի պարտադիր պայմաններից մեկը «հակառակորդի հետ համակեցությունն է»։
Սերիալը նկարահանվում է հարավկովկասյան և գերմանացի մի խումբ քաղաքացիական ակտիվիստների և մեդիա պրոդյուսերների կողմից, ովքեր իրենց խնդիրն են համարում ծաղրել կարծրատիպերը։
Առաջին փորձնական սերիան թողարկվել է Friedrich Ebert Stiftung հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի աշնանը, այն կարող եք դիտել այստեղ։ Իսկ նրանք նկարահանումների գլխավոր հերոսներն են՝
«Օնլայն ժամանցային սերիալը երիտասարդների սրտերին ու մտքերին հասնելու ավելի մեծ շանսեր ունի: Այդպես առաջացավ գաղափարը՝ ստեղծել հայ-ադրբեջանա-վրացական համատեղ կատակերգական սերիալ, որը կհակադրվեր թշնամու կերպարներին և մարդկանց ցույց կտար միասին։ Ինչո՞ւ չծաղրել այն մտածելակերպը, որը թույլ է տալիս պատերազմ` որպես խնդիրների լուծման հնարավոր տարբերակ»,- ասում է վեբ-սերիալի պրոդյուսեր Օլիվեր Մյուզերը։
«Գաղափարը դուր եկավ Գերմանիայի ԱԳՆ-ին։ Նրանք ֆինանսավորեցին սցենարի մշակումը, որի վրա աշխատում ենք վրացի, հայ և ադրբեջանցի հեղինակների՝ Գեորգի Ջավախաձեի, Արտեմ Պետրոսյանի և Ֆազիլ Ալիևի հետ»։
Սցենարիստները շարունակել են աշխատանքը, «Տոլմայի օրագրեր»-ի միանգամից մի քանի նոր էպիզոդներ կթողարկվեն մինչև 2023 թվականի ավարտը։ Բոլոր նորությունները կտեղադրվեն Instagram-ում։
Թիմը, որն աշխատում է սերիալի վրա, խնդրեց տեղեկացնել, որ ուրախ կլինի ստանան ցանկացած խորհուրդ, առաջարկ և գաղափար յուրաքանչյուրից, ով հետաքրքրված է։ «Մենք գործընկերության ծարավ ենք»,- ասում են նրանք։ Դուք կարող եք ուղարկել ձեր հաղորդագրությունները Instagram-ով կամ այս էլ.փոստի՝ [email protected] հասցեին։